Օնիկ Գասպարյանին հարցաքննության կհրավիրեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարան հարցաքննության է հրավիրվելու նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա նախաքննության ընթացքում այս քրեական գործով հարցաքննվել եւ ցուցմունք է տվել, ուստի դատարանը հարցաքննության է հրավիրելու նաեւ նրան: Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները. իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին
Պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան
Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննություն պետք է կատարվի. Օնիկ Գասպարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին
Լսիր Նիկոլ, պարկեշտության սահմանները մի’ անցիր. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան
Օնիկ Գասպարյանի դիմումի հետքերով․ ԱԺ նախագահն ընթացք չի տալիս
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»