Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Երևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դի Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Պակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհեր Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար Կարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետ Մոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ Վաշինգտոնին

ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստան

Ներդրումների մասին՝ ոչինչ կամ ամեն ինչ

168․am-ը գրում է․ Դեռևս անցած տարվա վերջին՝ խոսելով ներդրումների մասին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե 2022թ. ունենալու ենք ներդրումների շատ բարձր հոսք դեպի Հայաստան։ Այն բանից հետո, երբ օրերս պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց ներդրումների տարեկան ցուցանիշները, էկոնոմիկայի նախարարը շտապեց հաստատել իր հայտարարությունը։

«2022թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998,1 մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5,12 տոկոսը։

2021-ին այդ ցուցանիշը եղել է 366,4 մլն դոլար, կամ ՀՆԱ մոտ 2,5 տոկոսը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր էկոնոմիկայի նախարարը՝ տպավորություն ստեղծելով, որ աննախադեպ հաջողությունների են հասել, օտարերկրյա ուղղակի ներդրումները գրեթե 3 անգամ ավելացել են։

 Իսկ թե իրականում ի՞նչ կա թաքնված այդ թվերի տակ, նախարարը խուսափել է բացահայտել։

Սա վաղուց սովորություն է դարձել պետական կառավարման համակարգում։ Նիկոլ Փաշինյանից սկսած, մյուս պաշտոնյաներով վերջացրած, նստած են հասարակության շրջանում կեղծ լավատեսություն սերմանելու գործի վրա։

Պաշտոնական վիճակագրությունն իսկապես արձանագրել է, որ անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում կազմել են 998,1 մլն դոլար։ Բայց այս ցուցանիշը շատ քիչ է ներդրումների վերաբերյալ իրական պատկերացում կազմելու համար։ Դրա համար կա մեկ այլ ոչ պակաս կարևոր ցուցանիշ, որը վերաբերում է ներդրումների զուտ հոսքերին։

Զուտ հոսքերը ստացումներից հանած մարումներն են։ Դա էլ ներդրումների հաշվեկշիռն է։

Անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը Հայաստան կազմել են ընդամենը 49,7 մլն դոլար։ Դրանք նախորդ տարվանից գրեթե կիսով չափ ավելի են, բայց ինչպես տեսնում ենք, չնչին մեծություն են։

Իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են շուրջ 182 մլրդ դրամ, ինչն այսօրվա փոխարժեքով համարժեք է 450 մլն դոլարի։ Անցած տարվա միջին տարեկանով, ավելի քիչ՝ գրեթե 400 մլն դոլար։ Սա 2021թ. ավելի է, բայց ընդամենը 53 մլրդ դրամով։

Պակաս կարևոր չէ այն, թե որտեղի՞ց են եկել և ո՞ւր են գնացել այդ գումարները, ինչքանո՞վ են նպաստել տնտեսության պոտենցիալի ավելացմանը։

Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի գրեթե 60 տոկոսը ստացվել է Ռուսաստանից՝ 182 մլրդ դրամից 108 միլիարդը։

Գրեթե 15,5 մլրդ դրամ եկել է Արգենտինայից, ևս 10,2 միլիարդ՝ Կիպրոսից։ Արգենտինյան ներդրումները՝ օդային տրանսպորտի, իսկ կիպրականը՝ էներգետիկայում են եղել։

Կանադայից ուղղակի ներդրումների զուտ հոսքն իրական տնտեսության մեջ կազմել է 8 միլիարդ, որն ամբողջությամբ գնացել է հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մեջ։ Իտալիայից ստացվել է 6,6 միլիարդ, Ֆրանսիայից՝ 5 միլիարդ, Լյուքսեմբուրգից՝ գրեթե 4 միլիարդ, Վիրջինյան կղզիներից՝ 2,3 մլրդ դրամի ներդրումային զուտ հոսք։

Մնացածը մանր-մունր ներդրումներ են, որոնք ստացվել են տարբեր երկրներից։ Դրանք մեծ կշիռ չեն կազմում ուղղակի օտարերկրյա ներդրումներում։

Միացյալ Նահանգներից զուտ հոսքերը Հայաստանի իրական տնտեսության մեջ անցած տարի կազմել են ընդամենը 603 միլիոն, Գերմանիայից՝ 353 միլիոն, Միացյալ Թագավորության պարագայում հաշվեկշիռը նույնիսկ ավելի քան 1 միլիարդով բացասական է, ավելի քիչ եկել է, քան գնացել։

Ամենամեծը, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի բաժինն է։ Այն Ռուսաստանի, որի հետ Հայաստանի քաղաքական հարաբերություններն այս իշխանության օրոք հայտնվել են վերջին տասնամյակների ամենացածր մակարդակում։

Ռուսաստանից եկած ներդրումները գնացել են տնտեսության երկու առանցքային ոլորտներ՝ հանքարդյունաբերություն և էներգետիկա։ Սրանք մեր տնտեսության այն ավանդական հատվածներ են, որոնք միշտ էլ հետաքրքիր են եղել դրսի ներդրողների համար։ Այս առումով այսօր էլ շատ բան չի փոխվել։ Ներդրողների հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ շատ սահմանափակ ոլորտներում են։

Մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 46,7 մլրդ դրամ։ Եվս 8 միլիարդը եղել է հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մեջ։

52 միլիարդի զուտ հոսքեր են գրանցվել էներգետիկայում։ Երրորդ ամենախոշոր հատվածը եղել է անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, որտեղ զուտ հոսքերն անցել են 30 մլրդ դրամից։ Չորրորդ ուղղությունն օդային տրանսպորտն է՝ 17 մլրդ դրամ զուտ հոսքերով։

Մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ կատարված ռուսական ներդրումների զուտ հոսքն անցած տարի կազմել է գրեթե 65 մլրդ դրամ, ինչը համարժեք է 150 մլն դոլարի։ Փոխարենը՝ նիդեռլանդական կապիտալն է դուրս եկել այստեղից՝ զուտ հոսքերը գրեթե 21,5 միլիարդով կրճատվել են։

Էներգետիկայում ստացված 52 մլրդ դրամ զուտ հոսքերի կեսից ավելին եղել է Ռուսաստանի բաժինը՝ ավելի քան 27 մլրդ դրամի կարգի։ Էներգետիկայում հետաքրքրություններ է ցուցաբերել նաև Կիպրոսը, որտեղից կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը գերազանցել է 10 միլիարդը։

Ռուսաստանի բաժինը բավական շոշափելի է եղել նաև անշարժ գույքի հետ կապված գործունեության մեջ։ 30 միլիարդ զուտ հոսքերից 16 միլիարդը ռուսական կապիտալն է։

Ավելի քան 17 միլիարդի զուտ ներդրում է կատարվել օդային տրանսպորտում, մեծ մասը՝ 15 միլիարդը, արգենտինյան ներդրումներ են։

Ներդրումների աշխարհագրությունը Հայաստանի տնտեսության իրական հատվածում սրանով հիմնականում ավարտվում է։ Այլ տեղերում հետաքրքրությունները մեծ չեն։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն անվտանգային ծանր միջավայրը, որն առկա է Հայաստանում ներդրումների համար։

Նույն պաշտոնական վիճակագրության տվյալներն են վկայում, որ մեր տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները գնալով նվազում են։ Եթե 2021թ. դրանք կազմել էին 1 տրիլիոն 950 մլրդ դրամ, ապա անցած տարի կազմել են 1 տրիլիոն 880 մլրդ դրամ։ Այլ կերպ, 70 միլիարդով կրճատվել են։