Մացոն հաստատապես մի բան գիտեր...
Ինչ մեղքս թաքցնեմ, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով կամավոր հանձնվեց եւ 2010 թվականին դատապարտվեց 7 տարի ազատազրկման, տարակուսել էի, քանի որ մի կողմից Նիկոլին բավականին մոտ ճանաչում էի դեռ 90-ականների կեսերից, մյուս կողմից էլ իրեն պաշտպանում էին մեր փաստաբանական գրասենյակի փաստաբանները, ու ով որ հետեւել էր նշված գործի դատավարությանը, կփաստի, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը իրեն այդ ողջ ընթացքում պահում էր այնպես, որ կային բոլոր հիմքերը մտածելու, որ դատապարտելու է կալանքի հետ չկապված պատժի։ Ու երբ 2018 թվականի իշխանափոխությունից հետո մինչ օրս տեսնում եմ, թե Նիկոլը ոնց է փաստացի անթաքույց հովանավորում դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը համակարգում ամեն ինչից զատ հայտնի է նաեւ նրանով, որ սպասարկում էր ԱԱԾ-ի հետ առնչություն ունեցող գործերը, հասկանում եմ, որ Մացոն հաստատապես մի բան գիտեր...
Հ. Գ. Պատի ծակից նոր դուրս եկածներին ու իմ կենսագրությանը անծանոթներին նաեւ հիշեցնեմ, որ 2018 թվականին ձյաձը այն ժամանակվա ընդդիմությունից հավանաբար միակն էր, ով հրապարակային կերպով առաջին օրվանից սկսած դեմ ա արտահայտվել Նիկոլին իշխանության բերելուն։ Սա էլ հիշացնեմ, որ անտեղի չսադրեմ որոշ մարդկանց իմ հասցեին էշ-էշ խոսալուն ու պատին ծեփվելուն...


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը