Դուք իրապես նշաձող չունեք, ձերը քանդելն ու ուրանալն է․ Լիլիթ Գալստյանը՝ Հովիկ Աղազարյանին
Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սա հովիկ աղազարյանն է՝ ՔՊ-ից։
Պարզվում է նախորդ օրը, երբ Աժ-ում կառավարությունը նախագիծ էր ներկայացնում՝ փորձելով հիմնավորել, որ Ներքին գործերի նախարարությանն ստեղծումով կունենանք անաչառ, հանրային շահը սպասարկող և քաղաքականապես չեզոք ոստիկանություն, այս երևույթը՝ քաղաքական մտքի այս գիգանտը, «Հրապարակ» օրաթերթին հարցազրույց է տալիս և լրագրողի հարցին, թե «էլ /ընդդիմությանը/ չե՞ք ծեծելու», հերթական գոհարն է ծնում․
«ԵԹԵ ԽԵԼՈՔ ՄՆԱՆ, ԽԻ՞ ՊԻՏԻ ԾԵԾԵՆՔ»։
Իսկ, երբ ես ԱԺ-ում բարձրաձայնում էի, որ երկրում խորացող բռնության, ներկա քաղաքական մեծամասնության ավանդույթների, նրա առաջնորդ նիկոլ փաշինյանի վարքագծի պայմաններում չեմ հավատում ոստիկանության քաղաքական չեզոքությանը, իմ թիկունքում փոթորկված քպ-ականների մի անզուսպ վայյուն ծառս եղավ։
Ես ավելի քան վստահ եմ՝ «ժողովրդավարության բաստիոնից» չի գտնվի և ոչ մի պատգամավոր, որ մարդկային և քաղաքական այս թյուրիմացությանն ու գոյանքին բացատրի, թե խորհրդարանական երկրում ինչ է խորհրդարանը, բացատրի, որ այս բարեվարքությամբ և ուղեղի դասավորությամբ, իր տեղը բոլորովին այլ վայրում է։
Վստահ եմ, որ սրա վարքագիծը ո՜չ սեփական քաղաքական թիմի, և ոչ էլ ԱԺ հնարավոր էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա կդառնա։
Կլռեն նաև բազում իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնց որոշ ներկայացուցիչներ հիմա ԱԺ-ում են։
Բա թե՝ Շմայս, Թոխմախի Մհեր․․․
Իսկ դուք ներշնչում էիք, թե պետություն եք կառուցում․ դուք իրապես նշաձող չունեք, ձերը քանդելն ու ուրանալն է։
Հ․Գ․ Եվ, այնուամենայնիվ, այս ինչ վիրտուոզ սելեկցիայի արդյունք եք դուք․ շշմելու է․․․


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը