Արցախի ԱԳ նախարարի եւս մեկ հավակնորդ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին Արցախի կառավարության 9 նախարար ազատվեց պաշտոնից, ապա նրանցից չորսը ԺՊ նշանակվեցին։ Սակայն դեռ ոչ մի նշանակում կառավարության կազմում չի արվել՝ նախարարական աթոռները շարունակում են թափուր մնալ։ Անգամ Արցախի քաղաքական շրջանակներում թեկնածուների մասին ինֆորմացիա չունեն։ Այդ հարցերը քննարկվում են Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան ֆորմատում։ Ամենամեծ ինտրիգն Արցախի արտգործնախարարի պաշտոնի համար է․ նախ՝ լուր տարածվեց, որ Վարդան Օսկանյանին են առաջարկել, ապա՝ Արա Այվազյանին, հետո Արցախի նախագահականից պարզաբանեցին մեր թերթին, թե, «անկախ նշված անձանց հանդեպ ունեցած հարգանքից», Արցախի նախագահը դեռեւս ոչ մեկին առաջարկ չի արել։
Անցած օրերին արտգործնախարարի եւս մեկ հավակնորդի անուն ավելացավ ցանկում՝ Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով օրերս Հայաստանում ՌԴ դեսպանի հետ լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով, որ իր՝ սորոսական շրջանակներին հարելու լուրերը չափազանցված են, ինքը ռուսական իսթեբլիշմենտի հետ խնդիրներ չունի, եւ առաջվա արգելքներն իր հանդեպ չեն գործում։
Հիշեցնենք, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստան եւս ժամանակին արգելված էր։ Տեղեկություններ կան նաեւ, որ պետնախարարի խորհրդական, «Կապավոր» ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը փորձում է առողջապահության նախարարի պաշտոնում հարազատ քրոջը՝ Լիլիթ Հակոբջանյանին առաջարկել, ով 2020-ից նախագահի՝ առողջապահության գծով խորհրդականն է եւ «ԼիլՄեդ» բժշկական կենտրոնի ղեկավարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է