Արցախի ինքնորոշման իրավունքն անտեսող որևէ պայմանագիր չի կարող վավերացվել․ Արծվիկ Մինասյան
«Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի այն հիմնասյուններից է, որն անհրաժեշտ է իրական խաղաղություն ունենալու համար։ Արցախի ինքնորոշման իրավունքը Հայաստանը պաշտպանել է Անկախության հռչակագրով՝ 1992 թվականի հուլիսի 8ի-ի Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հռչակագրի ուղիղ հղմամբ և որպես ազգային նպատակի ձևակերպմամբ այն ամրագրվել է Հայաստանի սահմանադրությունում և վերահաստատվել ՍԴ-ի որոշմամբ»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ Արցախի հանրապետությունը նշվածէ ՀՀ բազմաթիվ օրենքներում և նորմատիվ իրավական ակտերում ։
«Արցախի ինքնորոշումն այն հիմնարար ու անհերքելի փաստն է , որը ոչ միայն չի կարող դուրս մնալ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված որևէ ձևաչափից ու գորրծընթացից, այլ այն միտումնավոր անտեսողն ու ստորադասողը միջազգային հանցագործ է»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
«Ցանկացած գրավոր կամ բանավո պայմանավորվածություն, որը կձևովորի այս փաստն անտեսելու մոտեցմամբ ոչ միայն պատերազմի շարունակական ական է, այլև՝ առ ոչինչ։ Արցախի ինքնորոշման իրավունքն անտեսող որևէ միջ․ պայմանագիր Հայաստանի Սահմանադրության 116-րդ հոդվածի ուժով չի կարող վավերացվել «,-վստահեցրեց պատգամավորը։


















































Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ. Մեդվեդև
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը