Երևանի Կենտրոնում հնչել են կրակոցներ, հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, վնասված ավտոմեքենաներ, բերման ենթակվածների մեջ են «ոսկե երիտասարդներ»
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջև զինված վիճաբանություն է տեղի ունենում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Երվանդ Քոչարի 19/28 շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ ռազբիրյատ էին անում։ Մեկ ել՝ էն տեսնենք, որ պարեկների ավտոմեքենաները մտան հայաթ, ու ոստիկանները մի քանի հոգու փռին ասֆալտին, տարան։ Հետո իմացանք, որ մի քանի հոգի, չնայած դիմել են փախուստի, բայց բոլորս էլ գիտենք՝ իմանալու են՝ ովքեր են ու բռնելու են»։
Կենտրոնական բաժին են տեղափոխել 2 վնասված ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ավտոմեքենաները կապ ունեն միջադեպի հետ։
Ոստիկանները հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, իսկ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին մեկ այլ մարտական զենք, և ավտոմեքենայի դռան գաղտնի վայրում մեկ այլ մարտական զենք։
Բերման ենթարկվածների մեջ կան «ոսկե երիտասարդներ», մի մասին էլ ոստիկանությունը որոնում է ու պարզել է նրանց ինքնությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ