ՔՊ-ի համագումարը կլինի առավոտ կանուխ, որ խուսափեն, որ մուտքի մոտ լրագրողների հետ հնարավոր առերեսումներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, Մարզահամերգային համալիրում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը։ Մեկնարկը տրվելու է առավոտ-գիշերով։ Մեր տեղեկություններով, ժամը 9։00-ին նախատեսված է մասնակիցների գրանցումը, իսկ դա նշանակում է, որ առավոտյան ժամը 8-ից ՔՊ-ականներն արդեն պետք է տեղում լինեն։
Չնայած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թմբկահարում է, թե մամուլն իրենց իշխանության ժամանակ ազատ է, քան երբեւէ, սակայն «ամենաժողովրդավարական» իշխանությունը որոշել է լրատվամիջոցների համար փակ համագումար անել, ինչպես անում է Հայ հեղափոխական դաշնակցությունը, եւ ԶԼՄ-ներին չի հրավիրել։ Իհարկե, չի բացառվում, որ յուրային լրատվամիջոցներ ներկա գտնվեն, որ իշխանականների տոնն անցանկալի լրագրողները չփչացնեն տհաճ հարցերով։
Բայց կուսակցությունից ասացին, որ համագումարն ուղիղ հեռարձակվելու է՝ այն կապահովի կուսակցությունը։ Իսկ որոշել են առավոտ ծեգին գնալ համալիր, որ խուսափեն համալիրի մուտքի մոտ դարանակալող լրագրողների հետ հնարավոր հանդիպում-առերեսումներից։ Նշենք, որ համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր կանոնադրություն, ծրագիր ու վարչություն կընտրի, որոշել են վարչության թիվը կրճատել՝ սահմանելով 15»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել