Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում Բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում Գվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Այդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը Չինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքները Կլիմայական փոփոխություններն արագանում են Դոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում է Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում

Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններ
Մամուլ

Պատասխանատվության բացակայությունն ու պարտության նույն արահետը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Բոլոր իշխանություններն էլ սխալներ ու բացթողումներ ունենում են, նույնիսկ ամենահաջողակները, բայց այլ հարց է, երբ այդ թերացումները անդառնալի հետևանքների են հանգեցնում։ Այդ դեպքում, որպես կանոն, իշխող քաղաքական թիմն ու պաշտոնյաները պատասխան են տալիս իրենց անգործության, թերացումների կամ դիտավորության համար։ Օրինակ՝ արևմտյան մի շարք զարգացած երկրներում տեսնում ենք, որ անգամ մի փոքր սխալի և բացթողման համար դրվում է երկրի ղեկավարի հեռացման հարց, ավելին՝ նրա դեմ գործեր կարող են հարուցվել կամ էլ իմփիչմենթի գործընթաց սկսվել։ Ուստի, այդ պետություններում անհնար է պատկերացնել մի վիճակ, երբ խայտառակ պարտությունը, հազարավոր զոհերը և տարածքների կորուստը հետևանքներ չունենան իշխող քաղաքական ուժի համար։

Սակայն Հայաստանում, կարծես, պատասխանատվության տրամաբանությունն այդպես էլ չի գործում։ 2018 թվականին իշխանության գալով՝ Փաշինյանն ու իր թիմակիցները ստացան ամբողջական ու անվտանգ Արցախ, իսկ հիմա Արցախից մի փոքր հատված է մնացել, որի հետագա գոյությունը ևս հարցականի տակ է։ Իսկ այն հարցերը, թե ինչո՞ւ մենք պարտություն կրեցինք, ի՞նչն էր խորքային պատճառը, մինչև հիմա մնում են օդում կախված։ Իշխանություններին առայժմ հաջողվում է խուսափել քաղաքական և իրավական պատասխանատվությունից, փոխարենը կան զինվորականների վրա հարուցված որոշ քրեական գործեր, որոնցից դժվար է գլուխ հանելը, քանի որ Փաշինյանի օրոք հարուցված գործերը միշտ էլ կասկածելի ճակատագիր են ունենում և ճանապարհի կեսից ջարդուփշուր են լինում։ Բայց առանց գործեր հարուցելու էլ ուղղություններ կան, որտեղ թերացումներն ակնհայտ են։ Եվ դրանցից մեկը վերաբերում է սպառազինությունների ձեռքբերման խնդրին։

Ինչո՞ւ է Հայաստանը ներկա փուլում միայն փորձում սպառազինությունների նոր խմբաքանակ ձեռք բերել Հնդկաստանից, կամ ինչո՞ւ է պատերազմից երկու տարի անց հայտ ներկայացնում Իրանից անօդաչուներ ձեռք բերելու համար, եթե դա կարելի էր անել պատերազմից առաջ, մանավանդ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, թե իր կառավարությունը գումարի խնդիր չունի։ Այդ դեպքում ինչո՞ւ գնեցին Су-30 կործանիչներն առանց հրթիռների, կամ ինչո՞ւ միայն դրանով բավարարվեցին, քանի որ կարող էին այլ առաջադեմ սպառազինություն ևս ձեռք բերել։ Ու Փաշինյանն իրեն արդարացնելու համար ամեն անգամ հայտարարում է, թե զինվորականներն ինչ առաջարկել են, դրան համապատասխան էլ ինքը հաստատել է առաջարկների պլանը, կամ զինվորականներն ինչ ուզել են իրենցից, իրենք էլ տվել են, ֆինանսական միջոցներ են տրամադրել։

Նախ՝ պարզ է, որ ինչպես Փաշինյանը ցանկանում է, այդպես էլ կարող է ներկայացնել։ Դեռ չգիտենք՝ այդպես է եղել, թե ոչ։ Առավել ևս, որ նույն զինվորականները, նույնիսկ նրանք, որոնք հերթով պատժվում են, այդպես էլ ձայն չեն հանում, պահպանում են իրենց «լռության ուխտը»: Մյուս կողմից էլ՝ այդ հանգամանքի մատնանշումը Փաշինյանին չի ազատում պատասխանատվությունից, քանի որ, որպես ղեկավար, նա դրա համար պատասխանատվություն է ստանձնել, այլապես ցանկացած ղեկավար կարող է ամեն ինչի մեղքը գցել ենթակաների վրա ու ոչ մի պատասխանատվություն չստանձնել։ Անգամ բիզնեսի մեջ, եթե որևէ ընկերություն շարունակ անհաջողություն է ունենում, փոխում են ղեկավարին։ Մեկ այլ հարց էլ, որին մինչև հիմա պատասխան չի տրվել, հետևյալն է. ՀՀ-ն ուներ ներուժ մի շարք կարևոր զենքեր արտադրելու, ինչո՞ւ չի արտադրվել։ Իշխանությունները ՏՏ ոլորտը հռչակել էին առաջնային, ինչո՞ւ չեն կարողացել կազմակերպել մարտական պայմաններում կիրառելու համար նախատեսված ԱԹՍ-ների արտադրությունը, որ հիմա ցանկանում են այլ պետություններից գնել։

Իսկ այդպիսի ԱԹՍ-ների արտադրության համար գերժամանակակից տեխնոլոգիաներ կամ ահռելի ֆինանսական միջոցներ պետք չէին։ Օրինակ՝ այս օրերին շատ է խոսվում իրանական դրոնների՝ հատկապես «Shahed 136»-ի մասին, որոնք ուկրաինական պատերազմի ընթացքում վճռական դերակատարություն են ունենում։ Ու նույնիսկ այն պարագայում, երբ Իրանում տեխնոլոգիաների հասանելիության հետ կապված խնդիրներ կան պատժամիջոցների պատճառով, նրանք կարողացել են ստեղծել համեմատաբար շատ էժան ու էֆեկտիվ կամիկաձե անօդաչուներ, ու արևմտյան լրատվամիջոցները գրում են նաև, թե դրանցում հին մոտոցիկլետների շարժիչներ են օգտագործվել։ Բա ժամանակին մեր ԲՏԱ նախարարներն ու այլ պաշտոնյաներ անընդհատ փիառվում էին, տեսանյութեր էին ցուցադրում հայկական ԱԹՍ-ների մասին, որոնց հզորության շուրջ նույնիսկ լեգենդներ են հյուսվել, իսկ ո՞ւր են դրանք, մանավանդ որ ՀՀ-ն էլ տեխնոլոգիական հասանելիության հետ կապված խնդիրներ չունի՝ ի տարբերություն Իրանի։

Այս ամենը վկայում է Հայաստանի գործող իշխանությունների առնվազն անգործության մասին, որը շարունակվում է նաև այժմ։ Բայց երբ սխալներին ու թերացումներին ժամանակին գնահատական չի տրվում, ապա դրանք կրկնվում են։ Օրինակ՝ Ապրիլ յան պատերազմի մասով իշխող ուժի ներկայացուցիչների նախաձեռնությամբ հանձնաժողով էր ստեղծվել, որպեսզի հաշվի առնեն այդ ժամանակ եղած բացթողումններն ու դասեր քաղեն, բայց այն վերածեցին շոուի ու քաղաքական դիվիդենտներ քաղելու ներկայացման, իսկ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ անհայտ մնաց հանրության համար։ Իշխանությունները իրերի իրական դրության և հանգամանքների հետ հաշվի չնստեցին, որոնցից մեկն էլ այն էր, որ ինչպես 2016 թվականին, այնպես էլ հետագայում հակառակորդը մեծ խաղադրույք է կատարելու մարտական անօդաչուների վրա։ Այս իրողությունը հաշվի չառնելու արդյունքում էր նաև, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ խայտառակ պարտություն կրեցինք։

Ապրիլ յան պատերազմից դեռևս դասեր չքաղած՝ 2020 թվականի պատերազմից հետո ևս իշխող ուժի ներկայացուցիչները հատուկ հանձնաժողով ստեղծեցին, բայց այս անգամ արդեն իրենց քաղաքական ղեկավարին արդարացնելու համար։ Ու այդպես խաղաղության դարաշրջանի անվան տակ ժամանակն այնքան անարդյունավետ օգտագործվեց, մինչև որ հակառակորդը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, ապա ավելի խորացավ, իսկ այսպիսի անցանկալի գործընթացը միանշանակ հնարավոր էր կանխել։ Մինչև իշխանությունները քայլեր են ձեռնարկում կամ ցույց են տալիս, թե իբր քայլեր են ձեռնարկում, դրանք արդեն ուշացած են լինում։ Կարճ ասած՝ ինչքան գործող իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, Հայաստանն ամեն անգամ պարտության նույն արահետն է մտնելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում