Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ
Հայաստան

Հայաստանը ներսից չի կառավարվում, և բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը․ Արտակ Զաքարյան

Անկառավարելի վտագավոր քաոս: Հայաստանը ներսից չի կառավարվում, և բռնել է
ինքնաոչնչացման ճանապարհը, կարծիք է հայտնել Պաշտպանության նախկին
փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։

«Իշխանական թիմը դարձել է անկառավարելի: Ակամայից թվում է, թե Նիկոլից «վախենում են» և պատրաստ են կատարել նրա բոլոր պահանջները: Բայց իրականում
Նիկոլը վաղուց չի կառավարում երկիրը: Նա խաբում է հասարակությանը: Նրան
խաբում են իր թիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Հրապարակային դաշտում
նրանք հանդես են գալիս գոյություն չունեցող ձեռքբերումներով, սակայն իրական
կյանքում ժողովուրդը ոչինչ չի շահում, ոչ մեկի կյանքում տեղի չեն ունենում
փոփոխություններ, բացի համընդհանուր «բարդակից»:

Չկա պայքար սպառնացող թշնամու դեմ, չկա պայքար քաղաքական հովանավորչության ու կոռուպցիայի դեմ, չկա պայքար աճող աղքատության դեմ, չկա պայքար ընդլայնվող հանցագործությունների դեմ, չկա պայքար ահագնացող արտագաղթի դեմ, չկա պայքար սողացող գնաճի դեմ, չկա պայքար ճչացող անգրագիտության դեմ և այլն: Միակ «սրբազան» պայքարը, որը մղվում է երկրում, դա ընդդիմության դեմ տարվող պայքարն է` կապիտուլյանտների դավաճանական իշխանությունն ու պաշտոնները պահելու նպատակով:

Այդ պայքարի միասնական ճակատում են կառավարությունը, ԱԺ մեծամասնությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, դատախազությունը, ԲԴԽ-ն, ՊՊԾ-ն, ՊՎԾ-ն, ԱԽՔ-ը, պետեկամուտների կոմիտեն, Հանրային հեռուստաընկերությունը, մեր և օտարերկրյա որոշ դիվանագիտական առաքելությունները, ՀՌՀ-ն, Սորոսի գրասենյակն ու իր ԶԼՄ-ները, օտարերկրյա փողերով սնվող ՀԿ-ները, Նիկոլի գրպանային «ընդդիմադիր» կուսակցությունները, սոցցանցերի՝ ՊՈԱԿ-ի կեղծարար «վարպետներն» ու իշխանական կայքերը, մարզպետարանները, ՏԻՄ-երը, խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ և այլն:
Այս ամենը միասին վերցրած` ոչ ավելին են, քան 1400-1500 մարդ (ՀՀ չափահաս
բնակչության մոտ 0,07%-ը): Ընդհամենը 1500 մարդով, օգտագործելով իշխանական
ողջ ռեսուրսները, հրամայելու «իրավունքը», հանրային ու բիզնես ֆինանսները,
պետական կառավարման համակարգը, տեղեկատվական բազմազան մանիպուլյացիաներն ու կեղծիքը, բիրտ ուժ կիրառելու միջոցով տպավորություն են ստեղծում, իբրև թե Նիկոլն ունի իշխանություն: Այնինչ Նիկոլը նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում չունի իշխանություն:

Հայաստանում իշխանություն ունեն թուրքերը, ամերիկացիները, ազերիները, եվրոպացիները, ԼԳԲՏ-ները և այլն: Ռուսներին և հայ ժողովրդի որոշ մասին
թվում է, թե իրենք իշխանություն ունեն Հայաստանում, սակայն դա այդպես չէ և,
ի վերջո, նրանք խաբված ու կորցրած են դուրս գալու այս քաոսից:
Ինչ վերաբերում է 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների
անոմալ սինդրոմին, ապա այն դեռ պետք է պարզվի: Որովհետև այդպես չի լինում,
որ վաճառված արյունալի պատերազմից հետո բունկերներից ու թաքստոցներից դուրս
չեկող իշխանությունները, ազգի համար ոչ մի սփոփիչ գործողություն, ոչ մի
նշանավոր գործ չանելով` հանկարծ վերընտրվում են: Այստեղ մութ անկյուններում
թաղված շատ մեծ շան գլուխ կա: Չեմ հավատում, որ մեր ժողովրդի մի մասը
(23%-ը կամ 680.000 մարդ) ձայն է տվել դավաճանության մեջ հիմնավոր
կասկածվող կապիտուլյանտին: Ես լավ կարծիք ունեմ մեր ժողովրդի մասին:

Անկառավարելի վտագավոր քաոս է:

Ահա մեր երկրում այսօր առկա իրավիճակի բնութագիրը: Քաոսն ու ճգնաժամը
ընդգրկել են ոչ միայն քաղաքական կառավարման ոլորտը, այլ նաև սոցիալական,
տնտեսական, իրավական, մշակութային, կրթական, տեղեկատվական ու ընդհուպ մինչև
հոգևոր ոլորտները:

Ընդդիմադիր շարժման նպատակը Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը
պահելն է: Թույլ չտալ, որպեսզի երկիրը կազմաքանդվի և հայությունը երկրորդ
անգամ ենթարկվի սպանդի, տեղահանման ու նսեմացման: Պայքարելով ընդդիմության
դեմ՝ Նիկոլն ու կապիտուլյանտ խունտան ոչ միայն իրենց կաշին են
ժամանակավորապես փրկում, այլ արգելափակում են Հայաստանի ու Արցախի
վերականգնման շանսերը:

Անհրաժեշտ է իրավիճակի արագ հանգուցալուծում: Նիկոլը պետք է հեռանա,
Հայաստանը պետք է վերականգնվի, Արցախը պետք է վերածնվի: Երեքն էլ միմյանցից
կախված օրախնդիրներ են, երեքն էլ հնարավոր: Երեքն էլ բացառապես կախված են
հայ մարդու կամքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: