Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում
Վաղը՝ հունիսի 25-ին, հրավիրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։
Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին՝ իմանալու՝ մասնակցելո՞ւ է երկրորդ նախագահը հոգաբարձուների խորհրդի նիստին, քանի որ հանդիսանում է խորհրդի անդամ։
Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին համահայկական հանգանակությամբ ստացված գումարներից 107 մլն դոլար փոխանցվել է ՀՀ պետական բյուջե և, ինչպես ՀՀ կառավարության ղեկավարը հայտնեց, դարձել է սովորական ծախս՝ աշխատավարձ, պարգևատրում և այլն։ Որոշումը կայացվել էր առանց հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների, այդ թվում՝ ՀՀ և ԱՀ նախկին նախագահների մասնակցության, ավելին՝ մասնակցության հրավեր նրանց չէր ուղարկվել։
Հիմնադրամի խորհրդի կազմից միայն Ռոբերտ Քոչարյանն էր, որ հարց էր բարձրացրել և պահանջել հիմնավորել, թե ինչ հիմքով են գումարը դուրս գրել: Այդ մասին նաև տեսանյութ տարածվեց համացանցում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել