Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ
Հայաստան

ՔԿ-ում որևէ անձ իրավասու չէ քրգործ հարուցել ԲԴԽ անդամի նկատմամբ․ Արամ Օրբելյան

News.am-ը գրում է․  Քննչական կոմիտեում որեւէ անձ իրավասու չէ քրեական գործ
հարուցել ԲԴԽ անդամի նկատմամբ, նման լիազորություն ունի բացառապես Գլխավոր
դատախազը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակած ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը Դատախազության կողմից Քննչական կոմիտե ուղարկելուն։

«Գլխավոր դատախազը, երբ այս փուլում քրեական հետապնդում է իրականացնում
դատավորի նկատմամբ, պետք է դիմի ԲԴԽ, ստանա ԲԴԽ-ի համաձայնությունը, դրանից հետո իրականացնի համապատասխան գործառույթ։ Այդ համաձայնությունը ստացած
չլինելու պայմաններում քրեական գործի նյութերը պատրաստելու համար Քննչական
կոմիտե ուղարկելն ինքնին չի բխում օրենքի գերակայությունից, քանի որ Քննչական կոմիտեում որեւէ անձ իրավասու չէ քրեական գործ հարուցել ԲԴԽ անդամի նկատմամբ, նման լիազորություն ունի բացառապես Գլխավոր դատախազը»,- նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ նախորդ տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝
հրաժարական ներկայացնել։ Ջհանգիրյանը հորդորում է, որ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, եւ նա մնալու է ԲԴԽ-ում որպես խորհրդի անդամ։ Ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու համար։

Փաստաբանի խոսքով՝ այդ ձայնագրությունում երեւում է թաքնված կամ ոչ այդքան էլ թաքնված այլ օրակարգ, քան կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացի նպատակն էր.

«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակներից մեկը համապատասխան պաշտոնն ազատելն է, որպեսզի այն զբաղեցվի կոնկրետ անձի կողմից։ Ընդհանրապես, երբ դիտարկում են քաղաքական կամ այլ ենթատեքստերի առկայության կամ բացակայության հարցը, նաեւ դիտարկում են վարույթի ընթացքում տեղի ունեցած խնդիրները, խախտումները կամ դրանց բացակայությունը, հիմա այս վարույթի շրջանակներում առկա են եղել խնդիրներ, որոնց մի մասի մասին արդեն բարձրաձայնել եմ հենց ասուլիսի ժամանակ կամ տարբեր հարցազրույցներում։ Դրանք են՝ ժամանակ չտրամադրելը, դատավորներին հնարավորություն՝ հարցադրումների հնարավորություն չտալը, ներկայացված միջնորդությանը չպատասխանելը, բացարկի ակնհայտ ենթակա անձի կողմից դատական
նիստին մասնակցելը եւ ինքնաբացարկ չհայտնելը եւ մի շարք այլ հանգամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ այս գործընթացը ինքնին ոչ թե ունի Սահմանադրության եւ Դատական օրենսգրքով նախատեսված նպատակը, այլ ունի այլ նպատակներ։ Դրանցից առնվազն մեկը հրապարակվեց ձայնագրությամբ։

Կարծում եմ՝ ձայնագրությունից բխում է, որ նպատակներն այլ են եղել. այսինքն՝ այս գործընթացը ոչ թե այն է, եղել, որ ձայնագրությունը հրապարակեցիր, պատիժը կդադարեցնենք, այլ այն, որ ի սկզբանե եղել են որոշակի նպատակներ, որոշակի ժամկետ էր տրվել հրաժարական տալու, բայց ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական չէր տվել Վարդազարյանը, ինչին հետեւել էր համապատասխան որոշումը»,- ասաց Օրբելյանը։

Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է կայացրել։ Ինչպես եւ ենթադրվում էր, խորհուրդը ամենախիստ պատասխանատվության միջոցը կիրառեց Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ։ Այս որոշման առնչությամբ հատուկ կարծիք են ներկայացրել Մեսրոպ Մակյանը եւ Սերգեյ Չիչոյանը։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելուն դեմ է եղել Անի Մխիթարյանը, որը նույնպես ունի հատուկ կարծիք։

Հիշեցնենք, որ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու
դիմումը ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն է։ Վարդազարյանն այդ հարցազրույցում խոսել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման  սահմանադրականության հարցի մասին, նշել, թե այդպիսով խախտվել է դատավորի
չեզոքության սկզբունքը։