Ռուբեն Վարդազարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ
(լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին, որ
նա ներկայանա կոմիտե եւ բացատրություն տա իր կողմից հրապարակված
աղմակահարույց ձայնագրության մասով։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն
Վարդազարյանը այսօր առավոտյան կներկայանա Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակվել էր ԲԴԽ
նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած
զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են
բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Անցած
տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը
հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն
Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին
միջամտելու մասին։ Ո՞վ եւ ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։ Ո՞ւմ
նկատի ունի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը։
Եթե անգամ հրահանգ կա, ապա դա ինչ հիմունքներով է իրականացվում, գրավոր,
թե բանավոր է այն լինելու, ու, վերջապես, օրինական ուժ ունենալու է այն
արդյոք։ Սրանք հարցեր են, որ իրենց պատասխանները պետք է պարտադիր իրավական
հարթությունում ստանան։ Նորից, սակայն, հարց է՝ քաղաքական իշխանությունն ու
պատկան բոլոր օղակները բավարար կամք կունենան արդյոք արդարամտորեն եւ
հետեւողական քննելու ու ստանալու բոլոր հարցերի պատասխանները։ Հուսանք՝ այս
հարցերի պատասխանը կտան իրավապահները:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել