Հաղորդում է ներկայացվել դատախազություն՝ Ջհանգիրյանի կողմից արդարադատությանը խոչընդոտելու խոստովանության վերաբերյալ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դաիել Իոաննիսյան:
«Մասնավորապես, այսօր հրապարակված ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»: Ընդորում, ԲԴԽ-ն այսօր, ըստ էության, հաստատել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, դրանում իրապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ձայնն է:
Ջհանգիրյանի խոսքերում առկա է Քրեական օրենսգրքի 311.2 և 332 հոդվածներով արգելված արարքների ինքնախոստովանություն և մենք հետամուտ ենք լինելու գործի պատշաճ քննությանը:
Հ.Գ. Առանձին քննարկման առարկա է այն, որ ԲԴԽ ղեկավարն ասում է, որ Վանեցյանի կամ Ղազինյանի իշխանության գալու դեպքում նա կանցնի իրենց կողմը: Այսինքն, Ջհանգիրյանի պատկերացմամբ դատական իշխանությունը պետք է լինի ինչ որ մեկի կողմու՞մ»:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)