ԲԴԽ-ն դադարեցրե՞լ է Վարդազարյանի լիազորությունները
Irakanum.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշել է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։
NEWS.am-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունը, նշելով, որ խորհուրդն այդ հարցով խորհրդակցական սենյակում է։
Մեզ հետ զրույցում Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն էլ ասաց՝ եթե ԲԴԽ-ն հիմա նման որոշում կայացնի, ապա դրանով եւս մի քանի խախտում կավելացնի արձանագրված մյուս խախտումներին։
Նշենք, որ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշումը հրապարակվելու է հունիսի 23-ին։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)