Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը՝ կոնկրետ հարցերի կարգավորման համատեքստում՝ կապված տարածաշրջանում խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ։
Կրեմլից հայտնում են, որ Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահին իրազեկել է մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին։
Նշենք, որ Ն. Փաշինյանը Բրյուսելի բանակցություններից հետո հեռախոսազրույց չի ունեցել Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահի հետ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո