Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից

Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից
Հայաստան

Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր հնարավորություններն ու սարքավորումները իրականացնելու և մեծերի, և երեխաների աուդիոմետրիկ հետազոտություններ, կատարելու կոնսերվատիվ բուժում և վիրահատություններ: Կենտրոն այցելած յուրաքանչյուր հիվանդ կստանա մասնագիտական անհատական մոտեցում, ժամանակակից կահավորված աուդիմոտերիայի սենյակներում փորձառու և վերապատրաստված մասնագետների կողմից կիրականացվեն հետազոտություններ, ապա վերականգնողական բուժումներ, որոնք կբարձրացնեն հիվանդի կյանքի որակը: Լսողության խնդիր ունեցող մարդիկ կարող են կենտրոնից ձեռք բերել նաև տարբեր երկրներում արտադրված լսողական սարքեր և դրանց համար նախատեսված աքսեսուարներ:

Դրանց մասին էլ զրուցել ենք Լսողության ակադեմիայի տնօրեն Արմինե Մարտիրոսյանի հետ:

Սիրելի մարդու ձայն, երեխայի ծիծաղ, գեղեցիկ երաժշտություն, թռչունների երգ. այս բոլոր ձայները մեր կյանքը լցնում են իմաստով, դարձնում այն հագեցած և հարուստ: Իսկ լսողության իջեցումը կամ կորուստը մեզ զրկում է այս պարզ, բայց շատ կարևոր զգացողություններից, սովորական հաղորդակցությունից, սահմանափակում է տեղեկատվության հասանելիությունը, ստիպում է մեզ լարվել և նյարդայնանալ։

Մինչդեռ շատ կարևոր է լինել ուշադիր լիարժեք կյանքի կարևորագույն ֆուկցիաներից մեկի՝ լսողության հանդեպ:

Լսողության իջեցման առաջի իսկ նշանների դեպքում, Արմինե Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս, դիմել մասնագետի:

Լսողության ակադեմիայում ըստ ցուցման՝ մասնագետները իրականացնում են տոնալ շեմքային, խոսակցական և մանկական աուդիոմետրիա: Այսինքն, համապատասխան ականջակալների միջոցով աուդիոմետր սարքը որոշում է լսողության տիպն ու աստիճանը, որից էլ կախված է հետագա վերականգնողական աշխատանքները:

Ծանրալսության յուրաքանչյուր աստիճանի դեպքում լուծումները տարբեր են, ասում է Լսողության ակադեմիայի տնօրենը, դրա համար բուժման ու լսողության վերականգման հարցը կենտրոնում որոշում են հատուկ վերապատրաստում անցած մասնագետները, որպեսզի կատարված բուժումը կամ ընտրված լսողական սարքը ճշգրիտ համապատասխանի հիվանդի անհատական կարիքներին։

Այսօր կենտրոնը աշխատում է ոլորտի առաջատար ընկերությունների հետ և ձեռքբերում ժամանակակից թվային սարքեր։

Այստեղ առկա ամերիկյան, եվրոպական և ռուսական Starkey, Phonak, Re Sound, Aurica ընկերությունների ստեղծած ներականջային և հետականջային գերհզոր ժամանակակից ապարատները օգնում են ծանրալսություն ունեցող մարդկանց վերագտնել սիրելիների հետ շփվելու ողջ բերկրանքը և վարել լիարժեք երջանիկ կյանք: Ժամակակից թվային սարքերի կրումը հնարավորություն են տալիս ոչ միայն կանխել հիվանդության խորացումը, այլև բարձրացնել կյանքի որակը: Դրանց միջոցով հիվանդը սկսում է բնական լսողության նման լսել ու ընկալել շրջապատի ձայները, կոմֆորտ զգալ տարբեր միջավայրերում, տարբերակել ձայնային ազդանշանները: Իսկ այս ամենը կատարվում է ավտոմատ կերպով՝ լսողական սարքի միջոցով, քանի որ դրանք ճանաչում են այն ակուստիկ իրավիճակը, որում հայտնվել է մարդը:

Կենտրոնում առկա թվային լսողական սարքերը ինքնակարգավորվող են, ավտոմատ փոխում են ռեժիմը, որպեսզի կրողի համար լինի նույնչափ կոմֆորտ` անկախ նրանից աղմկո՞տ, թե՞ հանգիստ միջավայրում է։ Այստեղ առկա են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար նախատեսված տարբեր ֆունկցիոնալության սարքեր։ Իսկ բազմազանությունը թույլ է տալիս կրողին ընտրել իր սարքի դիզայնը և գույնը։ Այստեղից հիվանդը կարող է ձեռք բերել սարքերի համար նախատեսված բարձրակարգ մարտկոցներ, չորացնող տարաներ, խոզանակներ և անհրաժեշտ այլ աքսեսուարներ: Այս ամենը անհրաժեշտ է, որպեսզի լսողական սարքերը պահվեն ճիշտ պայմսններում, որն էլ կերկարացնի դրանց գործածության ժամկետը, ասում է տիկին Մարտիրոսյանը:Նա խորհուրդ է տալիս ամեն գիշեր լսողական սարքը դնել չորացնող տարրայի մեջ, հաճախակի լվանալ և մաքրել ներդիրները, օգտագործել միայն լսողական սարքերի համար նախատեսված մարտկոցներ: Նշենք, որ Լսողության ակադեմիան աշխատում է նաև պետպատվերի շրջանակում, իսկ թոշակառուների համար գործում են մեծ զեղչեր:

Սակայն իհարկե, անգամ ամենալավ ու թանկ ապարատը ցանկալի արդյունք չի տա, եթե չկատարվի ճշգրիտ ծրագրավորում, շեշտում է Արմինե Մարտիրոսյանը: Կենտրոնում լսողական ապարատը տեղադրելուն հաջորդում է ադապտացիոն շրջանը, որից հետո ըստ հիվանդի զգացողության, կատարվում է վերջնական ծրագրավորում: Լսողության ակադեմիայում սարքերի ծրագրավորումն իրականացնում են հատուկ վերապատրաստում անցած, լսողության ոլորտում մասնագիտացած քիթ-կոկորդ-ականջաբաններ։

Լսողության իջեցման առաջին իսկ րոպեներից մի խուսափեք կրել լսողական սարք, դրանք ոչ միայն վերականգնում են ձեր լսողությունը, այլևս հնարավորություն են տալիս ապրել լիարժեք կյանքով, ստանալ կրթություն և ինտեգրվել հասարակությանը, նշում է տիկին Մարտիրոսյանը:

Իսկ երբ լինում են դեպքեր, երբ խնդիրը հնարավոր չի լինում լուծել լսողական սարքերով, կոխլեար իմպլանտացիա է իրականացվում։ Կոխլեար իմպլանտացիայի ծրագրի ղեկավարը ՀՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանն է, ում գլխավորությամբ հատուկ վերապատրաստումներ անցած թիմը իրականացնում է կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ ու կազմակերպում հետվիրահատական հսկողությունը առաջատար կլինիկաներում։ Կոխլեառ իմպլանտացիան բարդ, բայց ժամանակակից վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս լսել: Վիրահատության ժամանակ հիվանդի ներքին ականջում դրված հատուկ սարքը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի եւ փոխանցում լսողական նյարդին, իսկ դրսի հատվածը մեզ օգնում է ծրագրավորել և կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ:

Պրոֆեսիոնալ մասնագետները ունեն լուծում լսողության բոլոր խնդիրների պարագայում: