Ոստիկանները պարգեւավճար են ստացել իրենց այսօրվա գործողությունների համար. Աննա Մկրտչյան
Ոստիկանները անօրինական հրահանգ են կատարում. ըստ տեղեկությունների երեկ նրանք պարգեւավճար են ստացել իրենց այսօրվա գործողությունների համար, դրա համար իրենց մոտ ողջախոհությունը, բարոյականությունը հիմա նահանջել են հօգուտ երեկվա ստացած պարգեւավճարի: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Երեւանի փողոցներից մեկում անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ոչ մեկի անօրինական վարքագիծը, առավել եւս նիկոլահպատակ ոստիկանության, մեզ խանգարել չի կարող: Ոստիկանները չեն հասկանում, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով ես եմ ընտրում բողոքի ակցիա իրականացնելու վայրը, քաղաքացիներն են ընտրում»,-ասաց նա:
Դրանից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, հրմշտոց սկսվեց:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ