Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից

Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից
Հայաստան

Շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա. Իշխան Սաղաթելյան

«Ակնհայտ է, որ այս իշխանությունը մեր հանրությանը խաբել է բոլոր ոլորտներում. խոստացել է սեր, համերաշխություն, բերել է ատելություն և պառակտում, խոստացել է ներդրումներ, աշխատատեղեր, արժանապատիվ կյանք, բայց չկան ներդրումներ, մարդիկ ամեն օր ավելի վատ են ապրում, խոստացել է անվտանգություն, բարեկեցություն, Արցախի հարցում խոստացել է,  որ առանց ժողովրդի որևէ որոշում չեն կայացնելու, այստեղ ևս ամբողջությամբ ձախողել են, խոստացել են հայ մարդուն երջանկություն, բերել են մահ, կորուստներ, հայրենիքի կորուստ»,- Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտարարեց Աժ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, շարունակելով թվարկել իշխանությունների խոստացածն ու չկատարածը.

«Խոստացել էին ժողովրդավարություն, խոսքի ազատություն, բայց այսօր տեսնում եք՝ ինչ է կատարվում Հայաստանում, խոստացել էին  արդարադատություն, բայց շրջափակել են դատարանները, այն դատավորներին, որոնք իրենց ապօրինի հրահանգները չեն կատարում, որոնք իշխանության հրահանգով չեն ձերբակալում ընդդիմադիր գործիչներին, իրենք կալանքի են տանում այդ դատավորին»:

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ մի առիթով ասել է, որ հաջորդ իշխանությունը  պետք է իրականություն դարձնի  այն բոլոր խոստումները, որոնք տրվել էին 2018-ին, սակայն մնացել են անկատար:

«Լուծումները հեշտ չեն  լինելու. մեր երկիրն իրականում կանգնած է ծանր մարտահրավերների առջև: Մենք որևէ մեկին կախարդական փայտիկ չենք խոստանում՝
ինչպես իրենք էին խոստանում:

Մարդն իր խնդիրներով է մնացել, ու չկա իշխանություն. էս էկոնոմիկայի նախարարով դու չես կարող գյուղատնտեսություն և զարգացած տնտեսություն ունենալ, էս արդարադատության նախարարով դու չես կարող երկրում արդարադատություն  ունենալ, այս ՄԻՊ-ով ՀՀ-ում մարդու իրավունքները երբեք պաշտպանված չեն լինի, որովհետև ինքը ՄԻՊ չի. ինքը ՔՊ-ականների սուրճ դնողի կամ իրենց պաշտպանությամբ զբաղվողի ֆունկցիա ունի:

Այսինքն՝ համատարած անբանություն, անկարողություն, դիլետանտ մարդկանց խումբ, որոնք ժողովրդին խաբելով՝ եկան իշխանության, և օրեցօր երկիրը տանում են անդունդ: Ի՞նչ պետք է անենք. այս բոլոր սխալները ուղղենք»:

Անդրադառնալով այս պահի անվտանգային օրակարգերին, տարածքային նոր կորուստների մասին տեղեկություններին՝ նա նշեց, որ կանխելու մի ճանապարհ
կա՝ իշխանություններին հեռացնելը:

«Մենք այս հրապարակից հստակ հայտարարել ենք, որ Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև ինքը ժողովրդի կողմից մանդատ չունի։ Էս թող իմանան միջազգային գործընկերները, այդ թվում՝ նաև  Ադրբեջանն ու Թուրքիան, որ իր հետ որևէ պայմանավորվածություն, մեր ժողովրդի կողմից, մեր բոլորի կողմից  հայտարարելու ենք առոչինչ, որովհետև այն պայմանավորվածությունները, որոնք նա փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ. հայրենազրկման և ՀՀ պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար՝ մեր կողմից անընդունելի է:

Մենք չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին կամ Թուրքիային
պատերազմ ենք հայտարարելու և չենք  բանակցելու. բանակցելու ենք, բայց այդ
բանակցություններին գնալու ենք մեր օրակարգով՝ մեր ժողովրդի, պետության շահերը պաշտպանելու, այլ ոչ թե գնալու ենք գլուխներս կախ՝ տեսնենք ինչ են ասելու իրենք»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը:

Արձագանքելով շարժման պառակտման մասին իշխանական շրջանակներում գեներացվող տեղեկություններին՝ նա վստահեցրեց, որ շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա:

«Շարժումը քաղաքական է, բայց վերկուսակցական է։ Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս։ Բայց պառակտում չկա. ընդհակառակը՝  կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել ինչ-որ մեկ կուսակցության կամ անհատի շուրջ, մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ»,- ասաց շարժման անդամը:

Հարցին, թե ինչ ուժերից է բաղկացած լինելու հաջորդ կառավարությունը և ով է գլխավորելու 250 հոգանոց ցուցակը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք այս պայքարի ընթացքում  և այս հարթակում են, և այս հարթակից դուրս են, բայց մենք շատ կարևորություն ենք տալիս համապատասխան փորձ, գիտելիք ունեցող անձանց:

«Այսինքն՝ ոչ միայն քաղաքական դեմքերն են, որոնց ճանաչում եք, այլ բազմաթիվ անկուսակցական մարդիկ, որոնք ունեն այդ ներուժը, որոնց պետք է դիմենք, և որոնք ժողովրդի պահանջով պետք է ստանձնեն այդ պատասխանատվությունը,- հավելեց ընդդիմադիր գործիչը՝ տեղեկացնելով, որ այդ առումով խորհրդակցություններ չեն արել այն անձանց հետ, ում պատկերացնում են, որովհետև այդ փուլում չեն, միևնույն ժամանակ շեշտեց,- Պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, որը պատրաստ է ստանձնել հավաքական պատասխանատվություն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու: Նման մարդիկ կան»:

Անդրադառնալով օդիոզ դեմքերի առկայությանը՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարություն չեն ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու: