Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան
Այս քանի օրը Ֆրանսիայի հրապարակում հաճախ եմ տեսնում շատ գորիսեցիների, ովքեր գալիս և մասնակցում են հանրահավաքներին, մարդիկ ներգրավված են այս գործընթացների մեջ և պատրաստակամ են մինչև վերջ գնալու։ Այս մասին այսօր՝ 13-ին, Ֆրանսիայի հրապարակում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Վերջինս նշեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ ներկա իշխանությունները հեռանան և մասնակցություն չունենան սահմանազատման և սահմանագծման հետագա գործընթացներում։
«Եթե անձամբ վարչապետն է արտահայտվում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, ուրիշ ի՞նչ պետք է սպասել այս իշխանություններից։ Տեղը Գորիսին կպած գյուղ է, որտեղից սկսվում է ՀՀ-ի և Արցախի սահմանը: Այդ հայտարարությունից հետո կարո՞ղ ենք ենթադրել, որ պատերազմը կանխամտածված էր և պլանավորված։ Ենթադրում եմ, որ ավելի վտանգավոր բաներ են լինելու, որովհետև այս մարդկանց համար հայրենիք, սկզբունքներ, նամուս, թասիբ, ամեն ինչ զրո է»,- ասաց Առուշանյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար