Այսօրվա դրությամբ ունենք շուրջ մեկ տասնյակ քաղբանտարկյալներ. Գոհար Մելոյանը անուններ է հնչեցրել
Այսօրվա դրությամբ ունենք շուրջ մեկ տասնյակ քաղբանտարկյալներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձևը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։
Բանաձևի համաձայն.
Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.
ա. կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ.
բ. եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ՝ առանց որևէ առնչության.
գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է.
դ. եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում.
ե. եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին։
Անազատության մեջ են գտնվում (ցուցակը՝ ըստ Քրիստինե Վարդանյանի).
1. Արամայիս Մխիթարյանը.
2. Ազատ Մուրադյանը.
3. Ալեքսան Ալեքսանյանը.
4. Գոռ Սարգսյանը.
5. Գոռ Մաթևոսյանը.
6. Տարոն Մանուկյանը.
7. Արսեն Մարտոյանը.
8. Հոսիկ Սարգսյանը.
9. Գերասիմ Վարդանյանը.
10. Վելիխան Խլղաթյանը.
11. Դավիթ Ավագյանը.
12. Ավետիք Չալաբյանը.
13. Էմմա Սարգսյանը.
14. Նարեկ Մանթաշյանը»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ