29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը կմնա ազատության մեջ, դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը
Դատարանը մերժել է Երևանում 29-ամյա Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի ենթարկած, ՀՀ վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում դատավոր Ռազմիկ Մարիկյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ապա վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժել է կալանավորման միջնորդությունը և քննիչի որոշումը թողել անփոփոխ:
Արամ Նավասարդյանը ազատ էր արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետին ավտոշարասյանն ուղեկցող ՈՃ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ Սոնա Մնացականյանը հղի էր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ