Մենք ոչ մի թիզ հող չունենք զիջելու․ Բաղանիսի վարչական ղեկավար
Մենք 30 տարի է՝ սահմանապահ ենք ու սովորել ենք նման խոսակցություններին, բայց և նույն ոգով շարունակում ենք ապրել ու արարել մեր հողում։ Արձագանքելով վերջին շրջանում ակտիվացած, այսպես կոչված, «անկլավների» հնարավոր վերադարձի թեմային՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը։
«Ես մտածում եմ, որ այդ օրը չի էլ գա։ Այստեղ՝ գյուղում չեն էլ մտածում այդ ուղղությամբ, որովհետև մարդիկ չեն կարծում, թե նման բան կարող է լինել։ Մի բան կարող եմ վստահ ասել՝ մենք ոչ մի թիզ հող չունենք զիջելու»,-ասում է Սահակյանը։
44-օրյային որպես կամավոր մասնակցած Սահակյանն ամենաշատը ցանկանում է, որ ժողովուրդը նորից չտեսնի պատերազմի դաժանությունը, բայց այն համոզմունքին է, որ եթե կարիք լինի եղածը պահելու համար նորից կռվի մեջ մտնել թշնամու հետ, ապա պետք է ոչ թե տանք, այլ՝ հետ բերենք կորցրածը։
Բաղանիսում, ինչպես Սահակյանն է ասում, քաղաքական զարգացումներին չեն էլ հետևում։
«Գյուղացու մոտ ոչինչ չի փոխվել․ իր հոգսն իր համար ավելի կարևոր է։ Արդեն 15-20 օր է՝ գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են․ ամեն մեկն իր գործով է զբաղված։ Այնքան հոգս ունի գյուղացին, որ ժամանակ էլ չունի նման քննարկումների համար»,-ասում է Սահակյանը։
Բաղանիսից արտագաղթող ահագին ժամանակ է՝ չի եղել։ Գյուղի վարչական ղեկավարն ուրախությամբ նշում է, որ անգամ վերաբնակիչներ են ունեցել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ