Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից

Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից
Հայաստան

Երբ հարցը վերաբերում է իշխանական սադրիչներին դատախազությունը դառնում է խուլ, համր և անգործունակ

168․am-ը գրել է․

«Մայիսի 8-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ դեպի Գյումրի ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկի մոտ, իշխանությունների կազմակերպած սադրանքներին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամ, ով ներկայացել էր՝ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան: Լրագրողներն անգամ հարցեր էին ուղղել նրան, որին նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ իշխանությունները սադրիչ խմբեր էին կենտրոնացրել Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները չկարողանան հասնել Գյումրի: Սադրիչ խմբերին կոորդինացնում էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչ, նախկին ոստիկան ներկայացող Թաթուլ Ասիլյանը, որը համաժողովրդական պայքարի գրեթե բոլոր ակցիաներին որոշ խմբերի հետ սադրանքներ է հրահրում:

Նա ներկա է եղել ընդդիմության և Վանաձորի ակցիաների ժամանակ, ինչպես նաև Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի և այլ ակցիաների ժամանակ:

Ֆեյսբուքում Թաթուլ Ասիլյանը իր էջում ինքնախոստովանական տեսանյութեր էր ներկայացրել, որոնցում ակնհայտորեն երևում են նրա գործողությունները:

Ի դեպ, նա ինքն իրեն նաև ներկայացնում է՝ որպես իշխող թիմի, վերնախավի ներկայացուցիչ: Հավելենք, որ նշյալ անձի ուղիղ հրահանգով Ֆեյսբուքում կեղծ օգտատերերի միջոցով տարածվում են սադրող այդ տեսանյութերը:

Ինչևէ, Գյումրու հանրահավաքի ավարտից քիչ անց Թաթուլ Ասիլյանին նկատել են Գյումրու քաղաքապետարանի հրապարակի մոտ գտնվող «Ամերիա» բանկի բանկոմատի մոտ գումար հանելիս:

168.am-ը հրապարակել էր լուսանկարներ, նշել ժամը և վայրը:

Թե ի՞նչ գումար էր, և ի՞նչ նպատակով ու ի՞նչ ծառայության դիմաց էր ՔՊ-ական սադրիչը գումար տալիս լուսանկարի տղամարդուն, պետք է պարզեին իրավապահները: Տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, և ցանկության դեպքում ոստիկաններն ու դատախազությունը, նաև Ազգային անվտանգության ծառայությունը րոպեների ընթացքում կարող էին նույնականացնել գումար վերցնող և տվող տղամարդկանց:

Այսօր՝ այդ հրապարակումներից 3-4 օր անց, դատախազությունը որևէ կերպ չի անդրադարձել դրանց:

Ավելին, մեր հարցին՝ ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել Գլխավոր դատախազությունը այդ հրապարակումների ու ինքնախոստովանական տեսանյութերի վերաբերյալ, պատասխանեցին՝ չեն մեկնաբանում:

Դատախազությունը, իհարկե, առանց մեր հարցման էլ մոնիտորինգ իրականացնում է, և բնական է, շատ լավ իրազեկված են նշված ու այլ դեպքերից, իսկ արձագանքի ու գործողությունների բացակայությունը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հակաիրավական գործողություններն անքննելի են:

Մի բան հստակ է. երբ հարցը վերաբերում է իշխանական սադրիչներին, ենթադրյալ գումար բաժանողներին ու ծանր վիրավորանքի սուբյեկտներին, դատախազությունը դառնում է խուլ, համր և անգործունակ»: