Սրբապղծություն Երևանում. Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 18-ամյա զինվորի խաչքարի մոտից գողացել են եղևնին
Այսօր՝ մայիսի 8-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Երևանում: Գիշերը անհայտ անձը կամ անձինք Դավթաշեն 1-ին թաղամասի 26 շենքի բակից գողացել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվոր Սպարտակ Մարգարյանի հիշատակին բակում տեղադրված խաչքարի մոտ տնկված «տուա» տեսակի եղևնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները ոտնքձություն են կատարել հերոսի հիշատակին, ինչը զայրացրել է հարազատներին ու բակի բնակիչներին:
Այս պահին վերջիններս արդեն նորն են տնկում, սակայն ուզում են հավատալ, որ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, կգտնեն սրբապղծին կամ սրբապիղծներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում նմանատիպ հանցագործություն տեղի չունենա:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ