Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարց կբարձրացվի. ՔՊ-ում քննարկումներ են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ այն մասին, որ ԱԺ-ում օրերս տեղի ունեցած ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո մի քանի թիմակիցներով քննարկել են տարբերակ, որ ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները (որոնք այս օրերին բոյկոտել են ԱԺ նիստերը) սկսեն մանրազնին հաշվել։
Եվ երբ ԱԺ նստաշրջանի կեսից ավելի բացակայությունների սահմանը հատվի, քննարկել են բարձրացնել ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը՝ սկսելով այդպիսի պրոցես։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին՝ հետաքրքրվելով՝ կա նման բան, թե ոչ.
«Չի կարող իրականությանը համապատասխանել, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն եւ ԱԺ աշխատակարգով սահմանված կանոնակարգումների համաձայն՝ ԱԺ քարտուղարությունն արձանագրում եւ յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացնում պատգամավորների՝ նիստերից բացակայելու վերաբերյալ։ Այս ամիս եւս բացառություն չէ, եւ տվյալ գործընթացը որեւէ կերպ կախված չէ ԱԺ նախագահից»,- նշեց նա։
Ստացվում է՝ Ծովինար Խաչատրյանը չի հերքում, որ այդպիսի գործընթաց լինելու է, սակայն հղում է արվում «ԱԺ կանոնակարգ» օրենքին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ