Եթե կես տարի հետո սկսվեր պատերազմը, այսքան զոհ չէինք ունենա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանից Արցախ ժամանած մտավորականներին պատմել է, որ դեռեւս պատերազմից առաջ իրենք որոշել էին սկսել ստորգետնյա ամրոցների` բունկերների կառուցումը, քանի որ գիտեին, որ պատերազմն անխուսափելի է: Նախատեսում էին կառուցել 100 հատ նման ամրոց, որոնք թշնամու հարձակման դեպքում հզոր պաշտպանություն կապահովեին: Նա ասել է, որ դրանցից 17-ի վրա շինարարությունն արդեն սկսել էին, մեկն անգամ ավարտին էր մոտենում, որն օգտագործել են պատերազմի ընթացքում եւ այդ դիրքում 44 օրվա ընթացքում ոչ մի զոհ չեն ունեցել, քանի որ բանակն ապահով պատսպարվել է այնտեղ:
Նա ափսոսանքով նշել է, որ եթե կես տարի ուշ սկսվեր պատերազմը, այդ ամրոցները կառուցված կլինեին, եւ մենք այդքան զոհ չէինք ունենա, քանի որ սեպտեմբերի 28-ին արդեն որոշել էին դադարեցնել մեծ թվով շինաշխատանքներ եւ բոլոր ռեսուրսները ծախսել այդ ամրոցների կառուցման վրա: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ