Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ոստիկանության մարդակերությունը

Հայաստանի իշխանությունը իր ենթակա ոստիկանների ձեռամբ էսօր մի վերջնական մեխ խփեց Հայաստանի ժողովորավարական դագաղին։ Այն պահվածքը, որ այսօր ցուցաբերել են ոստիկանները, ուղղակի աննկարագրելի է։ 10 բերետներ, դիմակավորված մարդիկ մի քաղաքացու բոքսում են վայրագ ձևով, քաշքշում են մարդուն, շորերն են պատռում, չոքացնում են գետնին, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, չպատժվելու արդյունքում, սովորության համաձայն, քացի է տալիս։ Քաղաքացին ընկել է փողոցում ոստիկանների գործողությունների արդյունքում, զանգել են շտապօգնություն, չեն կարողանում ուշքի բերել։ Մարդը ընկած է փողոցում, ու մի ոստիկան չի ասում՝ եկեք նրան տանենք հիվանդանոց։ Չէ, էդ մեքենաները նրա համար էին բերել, որ մարդկանց բռի կերպով բերման ենթարկեն, տանեն ոստիկանության բաժին, ոչ թե բուժ օգնության։ Եթե անգամ քաղաքացին, ժողովուրդը փողոցում մեռնի, սրանց հեչ պետքն էլ չէ, իրենց թվում է էդ աշխատավարձը ուրիշ բանի համար են ստանում։ Մարդը ձեռնափայտով է, ոստիկանները ոտքից քաշում են, որ բերման ենթարկեն, մի տարեց մարդու սիրտը վատանում է, երբ քաշքշելով տանում են։ Այլանդակություն է այն, ինչ կատարվում է։ Փաստաբանին բերման են ենթարկում, որ գնացել է իրավական աջակցություն ցույց տալու, որ գնացել է ասելու սխալ եք անում։ Փաստաբանին գցում են գետնին, շորերը ճղում են, քաշքշելով, ծեծելով բերման են ենթարկում, հետո ասում են՝ մենք հրավիրել ենք բաժին ընդամենը։ Պատգամավորների են բերման ենթարկում, մարդկանց ձեռնաշղթաներ են հագցնում։ Ու այդ բոլորը՝ մեկ օրում։

Սա ժողովրդավարության բաստիոնն է իբր, ըստ ՔՊ-ականների։ Պատկերացնում ե՞ք, մարդկանց փողոց փակելու համար ծեծում են այլանդակ ձևի, չեն նայում մեծ, փոքր, երեխա, տարեց, քաշքշում են, թևն են կոտրում ջահել աղջկա, բայց ասենք, որ ոստիկանը հղի կնոջը փողոցի մեջտեղում սպանում է, մի քանի ժամ անց ազատ են արձակում։ Սա այդ երկիրն է, որտեղ քաղաքացու օր են նշում, բայց դրանից մեկ օր առաջ քաղաքացուն սպանում է այդ տոնը հռչակած մարդու ավտոշարասյունը։

Սա վայրենություն է, ժողովուրդ, սա մարդակերություն է։ Սա մեր օրերի մարդակերությունն է։ Այս բոլորը կատարում են մեկ մարդու հրահանգով, այս ամենը մեկ հոգու փրկելու մասին է, մարդու մասին, որը գերի է ինքն իր վախերին ու գերի է պահում իշխանության բոլոր ճյուղերը։

Երեկ հանրահավաք էր Ֆրանսիայի հրապարակում, ոստիկանության պարեկները անգամ շարքերով փակել էին կառավարության շենքը։ Նրանք Նիկոլի պաշտպանն են, այս պահին Նիկոլի իշխանությունը պահում են միայն ուժայինները։ Կարևորը կառավարության շենք փրկելն է։ Բազմահազար ոստիկաններ, ոստիկանական հատուկ մեքենաներ, բոլոր-բոլորը մեկ մարդու իշխանությունը պահելով է զբաղված։

Հարգելի քաղաքացիներ, այսօր փակվել է Երևանի միայն կենտրոնում 30-ի չափ խաչմերուկ։ Սկզբում քիչ էր նախատեսվել, հետո շատացան, որովհետև քաղաքացիներն ինքնակազմակերպվեցին ու սկսեցին փակել։ Այսօր ուսանողները չեն մասնակցել դասերի մի շարք համալսարաններում, այդ թվում՝ ԵՊՀ-ում, երթով գնացին Ֆրանսիայի հրապարակ։ Երիտասարոությանը ոտքի հանելն ամենադժվարն էր, այսօր նրանք ոտքի են կանգնում, իշխանությունն էլ դա տեսնում սարսաձում է, բերման է ենթարկում, ու որքան բռի, այնքան շատ երիտասարդ է միանում պայքարի։

Հարգելի քաղաքացիներ, Ֆրանսիայի հրապարակում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Հայաստանի ապագան, մեզանից յուրաքանչյուրի ապագան, ու պետք է բոլորս մասնակցություն ունենանք, դա ակնհայտ է։ Այսօր որոշվում է մեկ կարևոր հարց՝ մեզ պե՞տք է պետություն, երկիր, հայրենիք, թե պետք չէ, ովքեր որ համարում են պետք է, նրանք փողոցում են, հրապարակներում են։

Դիմում եմ ոստիկաններին․ դուք չեք կարող լռեցնել մարդկանց, ճնշել մարդկանց, էսօր 250 հոգու եք բերման ենթարկել, 25 հազարին էլ բերման ենթարկեք, շատանալու են, տեսա՞ք էսօր ոնց շատացան, ինքնակազմակերպվեցին։ Բռնությունը մարդկանց մեջ հակազդեցություն է ծնում։ Ոստիկաններ, լավ կանեք շուտ հասկանաք, որ դուք հասարակական կարգը պաշտպանողներ եք, ոչ թե Նիկոլի ձեռքի չագուչը։ Դուք պետք է պաշտպանեք քաղաքացուն, կամայական օրենքի կիրառումից, ոչ թե ինքներդ դառնաք այդ կամայականության կատարողը։ Պարտավոր եք փոխել ձեր վերաբերմունքը։ Հեռացեք Նիկոլից, այլապես վայրենանում եք, բռնությունները ձեզ սարքում են վայրենի։

Այսօր բռնություն գործադրած բոլոր ոստիկանների, ԱԱԾ-ականների, ՊՊԾ-ականների, բոլորի դեմքը ֆիքսվել է, թող որևէ մեկը չմտածի, որ այսօր բռնության է ենթարկել ու վաղը անպատիժ մնա։ Այսօր գուցե անպատիժ մնաք, կոչումներ ու մեդալներ ստանաք, ՔՊ-ականները, անդրանիկքոչարյանները ձեզ յուղեն, շիրա տան, թե՝ ապրեք պուպուշիկներ, կյանքիկներ, խուժանիկներ և այլն։ Բայց դա՝ միայն հիմա, հանկարծ չմտածեք, թե Հայաստանի հաջորդ՝ օրինական, իսկապես ժողովրդավար իշխանություը ներելու է, օգտվելու համար ձեր հրեշավոր ծառայությունից։ Ձեր դեմքերով տեսանյութերը, լուսանկարները այսօր հավաքվում են վաղվա համար, որ ու դուք պատասխան կտաք այս մարդակերության համար։ Օդում կախված լուրեր կան, որ օլիգարխների թիկնազորին բաժանվել է ոստիկանական համազգեստ, որ քաղաքացիներին առանձնակի դաժանությամբ ճնշեն։ Այդ ամենին էլ է վերջ տրվելու, հերիք է ճնշեք ժողովրդին ձեր պադավատների համար։

Թոշակառուներն ասում են՝ Նիկոլը մեր թոշակը չի բարձրացնում, աշխատավարձ չի բարձրացնում, բայց մի գլուխ պարեկներ է ընդունում գործի, ոստիկանների թիվն է շատացնում, հսկայական փող է տալիս։ Այ սրա համար է անում։ Բայց, ոչ բոլորն են համաձայն ընկնել անեծքի տակ, արնոտել ձեռքերը։

Հարգելի քաղաքացի, ամեն օր մեքենաների՝ Նիկոլին մերժող սիգնալները, պատշգամբներից մարդկանց պարզած համերաշխության ձեռքը, ուսանողության ազդակները, երիտասարդների ակտիվությունը ցույց է տալիս, որ մեր երկրում բան է փոխվում։ Եթե սաղ մի կողմ դնեմ, այ սրա համար գոնե մեծացրեք այդ ալիքը, իշխանությունը պետք է հասկանա, զսպվի, եթե իրեն այսպես է պահում։ Արդեն տեղեկություններ են հասնում, որ ՔՊ-ականները սկսել են հավաքել ճամպրուկմները, որոշները բանակցությունների են գնում ընդդիմության հետ։ Այս իշխանությունը գիտի, որ կորցրել է ժողովրդի հենարանը։ Շատերն են ասում՝ տեսեք, Նիկոլը 2008 թվականին արյուն բերեց, հիմա էլ արյուն կհանի։ Դա կախված է ժողովրդի թվից, շատ լինեք, ոչինչ չեն կարողանա անել։

Կարճ ասած՝ ՔՊ խմբակը այլևս չի տիրապետում իրավիճակին։ Դրա համար են սկսում ատամ ցույց տալ։ Մեր երկրում, կարելի է ասել, լիակատար անիշխանություն է, նրանց գոյությունը պահում են ու ապացուցում են միայն ուժայինները։

yerevan.today