Սերգեյ Ատոմյանը չի կարողանում բանտերում իրավիճակ փոխել
Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը չի կարողանում բանտերում իրավիճակ փոխել: Խոսենք փաստերով. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու եւ միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը:
Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի օգնականի պաշտոնը զբաղեցնող, արդարադատության մայոր Ա.Գ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տ.Ե-ին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջինիցս որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.500.000 (ինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար-կաշառք:
Սա ամենը չէ. մոտ երկու ամիս առաջ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների եւ խոշտանգման դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը, եւս երկու աշխատակից ներգրավված են որպես մեղադրյալ: Նշենք, որ քրեակատարողական ծառայության Բերդի պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, որին մինչ օրս ո՛չ ԱԱԾ-Ն, ո՛չ էլ դատախազությունը չեն կարողանում կալանավորել, թեեւ նախաքննական մարմինը ձգտում է:
Ավելին՝ Արտակ Սարգսյանին իրավապահների այս բացահայտումից հետո նոր պաշտոն են տալիս՝ նշանակելով դատապարտյալների հիվանդանոցի շտաբի պետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար