Հրայր Թովմասյանը չբացառեց՝ Փաշինյանի հայտարարությունները կարող են ՍԴ քննության առարկա դառնալ
ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթներում հնչած ձևակերպումները ինչ-որ փուլում կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։
«Այն հարցերը, որոնք բարձրացվում են, մի փուլում կարող են դառնալ ՍԴ քննության առարկա, ուստի այս փուլում թույլ տվեք այդ հարցերին չպատասխանել»,- ասաց նա՝ արձագանքելով հատկապես Արցախի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումներն իրավական տեսանկյունից մեկնաբանելու խնդրանքին։
Հարցին՝ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախի հարցով փաստաթուղթ չի ստորագրվի առանց հանրային լայն քննարկման, կարո՞ղ է արդյոք նշանակել հանրաքվեի անցկացում, ՍԴ նախկին նախագահը պատասխանեց՝ հանրաքվեն ու հանրային լայն քննարկումը տարբեր ինստիտուտներ են. «Հանրաքվեն այլ ինստիտուտ է, լայն քննարկումն այլ ինստիտուտ է։ Այսինքն, հանրային լայն քննարկումը դեռևս չի ենթադրում հանրաքվեի անցկացում, ենթադրում է հանրության տարբեր շահագրգիռ հատվածների հետ այդ հարցի քննարկում։
Ես չեմ կարող ասել, թե այդ քննարկումների արդյունքում ինչ փաստաթուղթ է ծնվելու, բայց մոտավորապես մտածելով, որ կարող է նման փաստաթուղթ ծնվել, որը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա, ես ձեռնպահ եմ մնում այդ հարցին պատասխանելուց»,- ասաց Հրայր Թովմասյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ