ՔՊ-ից հեռանալու դիմումներ են գրում ու մոտենում Վանեցյանին
Ուզում եմ մի հետաքրքիր դեպք պատմել։ Երեկ երեկոյան մեզ մոտ եկան 4-5 հոգի քաղաքացիներ, որոնցից մեկն ինձ ասաց, որ ինքը դիմում է գրել ու դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Նա ինձ ասաց, որ անգամ պատերազմից հետո սատարել է Նիկոլ Փաշինյանին, սակայն Ազգային ժողովում Փաշինյանի վերջին հայտնի ելույթները նրանց ստիպել են դիմում գրել ու հեռանալ այդ կուսակցությունից։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Նա ինձ ասաց, որ իրոք հիասթափվել է այս ամենից։ Ես հասկացա, որ նրանք ունեն վախ, ունեն վախ չհասկացված լինելու։ Նա ասում էր, որ եթե հիմա եկել են այստեղ, հնարավո՞ր է, որ այն մարդիկ, որոնք դեմ են Փաշինյանին,մեզ սկսեն ծաղրել, ասեն՝ դուք Փաշինյանին եք պաշտպանել, բա ինչու եք հիմա եկել այստեղ։ Այ հիմա ես նաև այդ մարդկանց եմ ուզում դիմել ու ասել, որ որևէ մեկը որևէ մեկին չի ծաղրելու։ Այստեղ որևէ մեկին սիրել-չսիրելու հարց չէ, այստեղ հայրենիքի հարցն է»,- նշեց Վանեցյանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ