124 մլն դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող մարմնին
«Հրապարակ»-ը գրում է. Կառավարության այսօրվա նիստին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրել է մի որոշման նախագիծ, որով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից 124,330.6 հազար դրամ հատկացնել Պետական պահպանության ծառայությանը վերջինիս բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: Նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի ցանկում։
ՊՊԾ-ն, հիշեցնենք, ապահովում է վարչապետի և պետական այլ պաշտոնյաների ու հատուկ պահպանվող շենք-շինությունների անվտանգությունը։ Փաշինյանի՝ վարչապետի աթոռին հայտնվելուց հետո այն ԱԱԾ-ի ենթակայությունից հանվեց և մտցվեց անձամբ վարչապետի ենթակայության տակ և այժմ ենթարկվում է ուղիղ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր Փաշինյանի ենթակա այս մարմնի համար 124 մլն դրամ են հատկացնում որ ապահովեն տվյալ կառույցի բնականոն գործունեությունը։ Թե կոնկրետ ինչ նպատակի է ծառայելու այս գումարը, որ ապահովվի ՊՊԾ-ի բնականոն գործունեությունը, նախագծով չի մանրամասնվում՝ այն հույժ գաղտնի է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ