Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Նորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանուն Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Նախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանը ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից է Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս Մարագոս

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկելՍի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ ՄանավազյանըՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններՔարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով«Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքումՈւկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիրԿատարում քննարկվել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Մամուլ

Լրտեսների գործը փլվում է. սիրային նամակներն իրեղեն ապացույց են համարել

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարին ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտն աղմկեց օտարերկրյա լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Հայրենիքի դավաճանության այս գործով անցնում է 19 զինվորական։ Նրանք իբր սոցցանցերով ինչ-որ ֆեյք կանանց հետ են ծանոթացել եւ գումարի դիմաց նրանց փոխանցել են տվյալներ՝ հայկական զորամասերի տեղակայման, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, անձնակազմի եւ այլնի վերաբերյալ:

Մի քանի հոգի էլ՝ հնամաշ կոշիկներ հագած, հեռուստատեսությամբ ուրախ ձայնով պատմեցին, որ դոլարներ են ստացել տվյալներ փոխանցելու դիմաց։ ԱԱԾ-ն չի հայտնում, թե որ ժամանակահատվածում են իրականացվել լրտեսական գործողությունները, ինչ վնաս է հասցվել պետությանը, անգամ փաստաբանների անուններն են գաղտնի պահվում։ Տեղեկատվական վակուումի պայմաններում սկսեցին լուրեր տարածվել, թե այս գործը կարվել է հենց հակահետախուզությունում, իսկ այժմ մեզ հայտնի է դարձել, որ գործի կարերը պայթում են, եւ ԱԱԾ քննիչները ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ բերել ու քննությունը հասցնել տրամաբանական ավարտին։

«Եթե իմ որդին մեղավոր է, բերեք` դրեք դեմս, ես ինքս նրան փրթիկ-փրթիկ անեմ»,- ասել է Վեդիում բնակվող կադրային սպա, կապիտան Տարոն Ամիրխանյանի մայրը՝ Ալվարդ Մանուկյանը, իրեն հարցաքննող ԱԱԾ-ականներին։ Նա իր փաստաբանի օգնությամբ միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու, թե որտեղից են եկել ֆեյք-աղջկա նամակները որդուն, միջնորդել է վեր հանել Տարոն Ամիրխանյանի եւ այդ աղջկա խոսակցությունը, հեռախոսազրույցները։ Ոչ մի միջնորդություն ԱԱԾ քննիչները չեն բավարարել։ «Ուրեմն, էդ նամակ ուղարկողը հենց քո կողքը նստած է, ոչ մի ադրբեջանցի էլ չի,- եզրակացրել է Ալվարդ Մանուկյանը։- Ո՛չ բանկային հաշիվ կա կամ այլ փաստաթուղթ, որ որդուս փող են փոխանցել, ո՛չ էդ աղջկա հետ պերեպիսկեն են ցույց տալիս, ո՛չ գոնե ասում են, թե որտեղից է էդ աղջիկը նամակներ գրել տղայիս»։

Որքան էլ զարմանալի է, քիչ էր մնացել՝ նա գնար էդ աղջկա ձեռքն ուզելու իր տղայի համար։ Կինը պատմում է, որ իր հերոս, պատերազմի մասնակից, կադրային զինվորական որդին մի թերություն ունի՝ կնամոլ է։ Նախկին կնոջ հետ էլ հարաբերությունները վատ են եղել, ու Տարոնի սոցցանցերի էջերում բազմաթիվ կանայք են «բնակվել»։

Պատերազմը սկսվելուց հետո նրա էջին «մի սիրուն աղջիկ» նամակ է գրել, ներկայացել է որպես Վրաստանի բնակիչ։ Խոսել է նրա որդու հետ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի հունվար, մի երկու անգամ՝ վայբերով։ Խոսել է ռուսական համարներով, մաքուր հայերենով ու առանց ակցենտի։ «Տղաս կնոջ հետ հաշտ չէր, որոշեց, որ սրա հետ ամուսնանալու է։ Ոսկի մատանի առանք, պատրաստվեցինք, որ գնանք Վրաստան՝ էդ աղջկան ուզելու։ Բայց էդ աղջիկն ինձ դուր չէր գալիս։ Մի օր նարգիլե ծխելով նկար ուղարկեց, հասկացանք, որ էն աղջիկը չի, որ տուն բերենք։ Տղաս դրան հանեց գլխից։ Մի օր էլ դա կապ հաստատեց Տարոնի նախկին կնոջ հետ, բայց նրա որեւէ տվյալ կամ հեռախոսահամար, կամ անուն տղաս չէր ասել։ Ադրբեջանցին ի՞նչ իմացավ, թե նա նրա կնիկն է, որ նրան զանգեց»,- հարցնում է Ալվարդ Մանուկյանը։

Նա վստահ է, որ այդ աղջկան տվյալները փոխանցել են հենց մեր ԱԱԾ-ականները։ Պատմում է նաեւ, որ Տարոնին մի օր իր մոտ է կանչել Արարատի ԱԱԾ պետը, հարցրել է «դրսերի հետ» նամակների մասին, եւ Տարոն Ամիրխանյանը ցույց է տվել այդ նամակները ԱԱԾ-ականին։ «Թեման փակվել է։ Պատերազմի մասին խոսք անգամ չի եղել էդ նամակներում, ո՛չ քարտեզ, ո՛չ բան։ Մի երկու նկար է եղել տղայիս, մեկը՝ բենզակալոնկի առաջ նկարված, մեկն էլ՝ իր կաբինետում, էլ ոչինչ։ Եթե տղաս կարեւոր տվյալներ փոխանցած լիներ, հիմա վաղուց փակել էին գործը, ուղարկել էին դատարան»,- ասում է մայրը։

Նա արցունքով պատմում է, որ ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ որդուն պիտակավորեցին որպես հայրենիքի դավաճան։ Բարեկամներն իրենցից երես են թեքել, իսկ թոռնիկը՝ Տարոնի երեխան, արդեն մի քանի ամիս է, հոգեբանորեն ընկճված վիճակում է, հորն է ուզում։ Տարոն Ամիրխանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, Ջեբրայիլում մարտերի ժամանակ նա 30 հոգանոց խումբ է հանել շրջափակումից, ինքը վիրավորվել է, բուժվել է հոսպիտալում, ապա կրկին մեկնել է ռազմաճակատ։ «Եթե դավաճան լինեի, ինչո՞ւ պետք է մարդկանց հանեի շրջափակումից»,- հարցրել է նա դատավորին` իր կալանքը երկարաձգելու որոշումը քննարկելու ժամանակ։

Դատարանում ԱԱԾ քննիչները որեւէ ապացույց չեն ներկայացրել, ընդամենը պահանջել են դատարանից՝ երկարացնել կալանքը, որ Տարոն Ամիրխանյանը հանկարծ փախուստի չդիմի։ Տարոն Ամիրխանյանը փայլուն ծառայության համար բազմիցս խրախուսվել է վերադաս հրամանատարության կողմից, պատվոգրեր ունի, շնորհակալագրեր, դրական բնութագրեր, բայց այս փաստաթղթերը, որոնք բնութագրում են կապիտան Ամիրխանյանի անձն ու հայրենասիրական որակները, քրեական գործին չեն կցվել։

Քննիչը համարել է, որ դրանք գործի հետ առնչություն չունեն։ Ամիրխանյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանքը երկարաձգելու դատարանի որոշման դեմ։ Մտավախություն կա, որ դատարանը կաշկանդված է այս գործով արդար որոշում կայացնելու հարցում, եւ գործը մակագրվելու է երդվյալ իշխանականներին՝ դատավորներ Արմեն Դանիելյանին կամ Տիգրան Սիմոնյանին։

Հետաքրքիր է, որ հայրենիքի դավաճանության քրեական գործով ներգրավված մեղադրյալների մեծ մասը հանրային պաշտպաններ ունեն, որոնց անունները գաղտնի են պահվում։

Տպավորություն է, թե ԱԱԾ քննիչները մնացել են իրենց արած «աղմկոտ բացահայտման» ու Նիկոլի՝ դավաճանների անուններ հրապարակելու խոստման տակ եւ հիմա ամեն գնով ձգտում են այս գործը հորով-մորով անել, որ մի քանի անձի դատեն ու ցույց տան, թե ովքեր են պատերազմում պարտության մեղավորները։

Մենք փորձեցինք դատախազությունից ճշտել, թե քրեական գործում կա՞ն արդյոք տվյալներ կամ փաստաթղթեր, որոնք հաստատում են այն փաստը, որ գումարներ են փոխանցվել մեղադրյալներին, կամ` մեր զինվորականներին զանգողների JPS-ով հաստատված կոորդինատներ ունե՞ն։ «Իհարկե, սակայն դրանք ուղղակի նախաքննության տվյալներ են, որոնք չեն կարող հրապարակման ենթակա լինել»,-պատասխանեցին մեզ դատախազությունից: Կսպասենք այդ փաստաթղթերի հրապարակմանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում