Երիտասարդները կգիշերեն Ծիծեռնակաբերդում, որից հետո կմեկնարկեն բողոքի ակցիաները
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավորները` Արթուր Վանեցյանի նստացույց անելու օրվանից սկսած, հայտարարում են, թե ընդդիմությունն ապակենտրոն, ցանցային պայքար է տանելու, եւ դրա մեկնարկը պատրաստվում էին տալ ԱԺ լսումներով` ապրիլի 21-ին, որը չեղարկվեց, իսկ կուլմինացիան ապրիլի 23-ից էր սկսվելու՝ ՀՅԴ երիտասարդների ավանդական ջահերով երթով, որին այս տարի հնարավոր է պատմական նրբերանգներ հաղորդեն՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի լեյտմոտիվներով։
Երիտասարդները, ավանդույթի համաձայն, ջահերով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, սակայն այնտեղից ոչ թե տուն կգնան, այլ կգիշերեն, որպեսզի հաջորդ օրը շարունակեն երթը։ Ամեն դեպքում, սա լինելու է յուրօրինակ ուժի ցուցադրություն, իսկ դրանից հետո կմեկնարկեն բողոքի ակցիաները։ Ենթադրվում է, որ երկու խմբակցությունները միաժամանակ, ավելի ճիշտ` զուգահեռ կգործեն, ասենք` Վանեցյանը՝ Ազատության հրապարակից, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այլ գործողություններ կանեն: Սակայն միասնական լիդերի` ակցիաները կոորդինացնողի խնդիր կա, ուստի ուժերից յուրաքանչյուրը փորձելու է առանձին ակցիաներով եւ փողոց դուրս բերած զանգվածով լուծել խնդիրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ