Իշխանությունը հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունների մասին լսումների համար դահլիճ տալ
Past.am-ը գրում է․
«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր վաղը՝ ապրիլի 21-ին, խորհրդարանական լսումներ անցկացնել՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:
Լսումներից մեկ օր առաջ, երբ հրավերներն արդեն ուղարկվել են, մասնակիցների ցանկը հստակեցվել է, ԱԺ ղեկավարությունը չեղարկել է լսումները՝ որոշելով դահլիճ չտրամադրել։
Ի դեպ, նախապես ԱԺ-ն կայքում հայտարարվել էր, որ լսումները տեղի կունենան ԱԺ նիստերի դահլիճում։ Սակայն այժմ «Հայաստան» խմբակցությանը, Past.am-ի տեղեկություններով, հայտնել են ինչ-որ տեխնիկական խնդրի մասին և խնդրել լսումները հետաձգել ապրիլի 24-ից հետո։
Ստացվում է, որ իշխանությունը չի ուզում ապրիլի 24-ին ընթառաջ, երբ մանավանդ հայ-թուրքական բարեկամական քայլեր են փորձում իրականացնել, ԱԺ ամբիոնից Թուրքիային դեմ կամ այդ հարաբերություններին դեմ ելույթներ հնչեն։ Իսկ որ բացառապես նման ելույթներ էին հնչելու, այսլ որ թե Թուրքիայի շահերից բխող ելույթներ, ինքնին հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ լսումներ կազմակերպողը ընդդիմադիր խմբակցությունն է»։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ