Չալաբյանը կոչ է անում ԱԳՆ-ին հրաժարվել իշխանությունների հակասահմանադրական հրամանները կատարելուց
Հասարակական-քաղաքական գործիչ Ավեիք Չալաբյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով ԱԳՆ-ին չկատարել գործող իշխանությունների հակասահմանադրական հրամանները:
«Սիրելի բարեկամներ, երեկվանից մեր Համախմբման կողմից նախաձեռնած հանրային արշավը դրական մեծ արձագանք ստացավ հասարակության մեջ, օրվա ընթացքում մենք անձնապես և խմբերով հանդիպել ենք մեր բազմահարյուր համաքաղաքացիների հետ, բացատրել մեր շարժման նպատակները, միջոցները և գործողությունների տրամաբանությունը, լսել բազմաթիվ կարծիքներ, առաջարկեր, ստացել աջակցության բազմաթիվ հանձնառություններ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, և ովքեր պատրաստ են գործով և անձնական մասնակցությամբ այսօր օգնել մեր երկրին և պետությանը:
Այսօր մենք շարունակելու ենք մեր հանրային արշավը, և դրա շրջանակներում իրականացնելու ենք մի շարք իրազեկման գործողություններ: Մասնավորապես, մենք նախատեսում ենք այդպիսի գործողություն իրականացնել 17:00 ՀՀ արտգործնախարարության դիմաց, կոչ անելով այդ կարևոր պետական կառույցին՝ հրաժարվել կատարել գործող իշխանությունների հակասահմանադրական հրամանները, և շարունակել հետևողականորեն հետամուտ լինել մեր ազգային շահերին:
Խնդրում ենք ձեզնից յուրաքանչյուրին՝ միանալ մեր գործողությանը, և ձեր ներկայությամբ հավելյալ կշիռ և կարևորություն հաղորդել մեր գործողություններին:
Կանխավ շնորհակալ եմ մեր բոլոր աջակիցներին, և մինչ հանդիպում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ