Արցախում համախմբման գործընթաց է
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա ունենալու մասին հայտարարություններից հետո Արցախում հսկայական բողոքի ալիք է սկսվել։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք միշտ Արցախին վերաբերող տարբեր օրակարգային հարցերում ակտիվություն են դրսևորել, բայց գերադասել են մնալ ստվերում, այս օրերին Արցախի տարբեր քաղաքական ուժերի, գործիչների ու ակտիվ դեմքերի հետ հանդիպումների շարք են սկսել։
Խնդիրը հստակ է՝ ոչ մի դեպքում թույլ չտալ Արցախի հանձնում, և հենց այդ խնդրի ուղղությամբ էլ նախագահները փորձում են համախմբման գործընթաց սկսել։ Թերթի տեղեկություններով, գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ակտիվ հանդիպումների մեջ է և ամենուրեք կոչ է անում մի կողմ դնել կուսակցական շահերը և միանալ Արցախի դեմ սկսված արշավին դիմակայելու գործընթացին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխանությունները փորձում են Հարությունյանին որոշակի ճնշումների ենթարկել, այդ թվում՝ կոմպրոմատների, սպառնալիքների միջոցով, քանի որ նա վերջին շրջանում որոշակիորեն կոշտ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ կամ, ինչպես արցախցիներն են ասում, «կարծես թե վերջապես խելքի է եկել»:
Մեր տեղեկություններով, արցախցիները հույս ունեն, որ թեկուզ անձնական զրկանքների գնով՝ Արայիկ Հարությունյանը տուրք չի տա որևէ սպառնալիքի և ճնշումների ու չի շեղվի այն օրակարգից ու սկզբունքներից, որոնք ձևավորված են Արցախում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ