Ինչու միասին չեն գործում «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները. «Հրապարակ»
«Հայաստան» դաշինքը զբաղված է իր օրակարգով։ Իմ գործընկերները արդեն մի քանի անգամ հնչեցրել են, որ մենք հիմա վարում ենք ապակենտրոնացված պայքարի քաղաքականություն ու մեր գործընկերները հենց այս պահին զբաղված են իրենց վրա դրված պարտականությունների կատարմամբ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, թե ինչու «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն համախմբվում Վանեցյանի շուրջ, միայն առանձին-առանձին գալիս աջակցություն են հայտնում նրան ու հեռանում։
«Ոչ, «Պատիվ ունեմի» ու «Հայաստանի» օրակարգերը միմյանցից չեն տարբերվում։ Օրակարգում ունենք մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի ու նրան հետևողների շուտափույթ հեռացումը մեր քաղաքական դաշտից ։ Այո, մենք հստակ պլան ունենք, պլան միանշանակ կա, բայց բնականաբար ես այս պահին չեմ ուզում ու չեմ բացելու փակագծեր, ամեն ինչի վերաբերյալ տեղեկատվություն հաստատ կտրամադրվի»,- ասաց Հակոբյանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին