Իրենց խաղաղության օրակարգը խաղաղության մասին չէ, այլ նոր ցեղասպանության վտանգի մասին․ Աբրահամյան
Հայաստանի իշխանություններն ուղիղ հայտարարել են Արցախը հանձնելու իրենց մտադրության մասին, իսկ հանձնելով Արցախը՝ նրանք կհանձնեն Սյունիքը եւ ամբողջ Հայաստանը, եւ այս հարցով մտահոգ բոլոր մարդիկ պետք է միավորվեն:
Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն Ազատության հրապարակում, որտեղ մեկնարկել է ընդդիմության շարունակական ակցիան:
«Սա քաղաքական ուժերի հավակնությունների հարց չէ, սա քաղաքական առաջնորդների հավակնությունների հարց չէ, սա բառի ուղիղ իմաստով քայլ է՝ ուղղված երկրի փրկությանը: Անկախ այն հանգամանքից, թե ով, երբ եւ ինչ քաղաքական տարաձայնություններ է ունեցել, այսօր պետք է միավորվեն գլխավոր նպատակի շուրջ՝ կանխելու այն, ինչ կատարվում է մեր երկրի դեմ: Երկրի իշխանությունները բացեիբաց հայտարարում են այն մասին, որ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, դա այն ապագան է, որի մասին նրանք բազմիցս հայտարարել են: Արցախն Ադրբեջանի կազմում նշանակում է նոր ցեղասպանություն»,-ընդգծել է Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ