Սա ոչ թե խաղաղության օրակարգ է, այլ՝ պատերազմի․ Վարդան Ոսկանյան
Իրականության մեջ սա ոչ թե խաղաղության օրակարգ է, այլ պատերազմի
օրակարգ։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում տեղի ունեցող հավաքի
ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Եթե ուշադիր լինենք, Հայաստանն ու Արցախն անզորության դրդելը, ըստ
էության, բարձրացնում է գայթակղության այն մակարդակը Բաքվի բռնապետի մոտ,
որն առկա է ընդհանրապես թե՛ Արցախն ամբողջովին կլանելու, թե՛ ՀՀ-ից առանձին
հատվածներ պոկելու համար։ Հետևաբար, իրականության մեջ մենք չունենք
խաղաղության որևէ օրակարգ։ Ադրբեջանն ունի շատ հստակ օրակարգ և դա իրենից
ենթադրում է Արցախի ամբողջական կլանում և ՀՀ-ի վասալական կախվածության մեջ
գցում»,- նշեց Ոսկանյանը։ Նրա խոսքով ՀՀ-ի գոյությունն ինքնին պայքար է մեր
պետականության ու ժողովրդի անվտանգության համար։ «Եթե հայկական
պետականությունը, որպես այդպիսին, փաստացիորեն դադարի գոյություն
ունենալուց, ապա մենք կենթարկվենք ցեղասպանության»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ