Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Մտահոգ ենք Արցախի բարդ իրավիճակով, որի նկատմամբ տակավին շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հավատավոր զավակներ,
Սուրբ Հարության հրաշափառ տոնին քրիստոնյա ողջ աշխարհը վերստին
փառաբանում է հարուցյալ Փրկչին, Ով խաչվեց և հարություն առավ մարդկանց
մեղքերի քավության համար՝ մարդկությանը պարգևելով չարչարանքներից վեր
հառնելու ուժը և հավիտենական կյանքը ժառանգելու շնորհը։ Տիրոջ Հարությամբ
համախմբվեցին հուսալքված ու շփոթահար առաքյալները և Հարության բերկրությունն ու մխիթարությունը իրենց սրտում՝ Քրիստոսի կենարար վարդապետությունը տարածեցին աշխարհում և տերունապատվեր սիրո պատգամը հաստատեցին հավատացյալների հոգիներում։
Այսօր մենք և ազգիս աշխարհասփյուռ հավատավոր զավակները համախմբված
եկեղեցիներում՝ Վերնատանը հավաքված առաքյալների պես զգում ենք Տիրոջ
օրհնաբեր ներկայությունը, յուղաբեր կանանց հետ տեսնում թափուր գերեզմանը,
լսում Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Այստեղ չէ, այլ հարություն առավ»։
Քրիստոսի Հարության տոնը մարդու հանդեպ աստվածային անսահման սիրո, մեղքի
ու մահվան հանդեպ հաղթանակի տոնն է։ Փրկչի սերը թեև հանդիպեց ատելության
ու թշնամանքի, սակայն Տերը երբեք չտարակուսեց և չընկրկեց։ Մարդկանց նկատմամբ Նրա հոգատարությունը թեև բախվեց մերժումի, Նրա բերած ճշմարտությունը հակադարձվեց կեղծիքով, բայց Քրիստոս իրագործեց Իր առաքելությունը՝ հանուն մարդկության փրկության, և հարություն առնելով հաշտություն հաստատեց աշխարհի և Աստծո միջև։ Արդարև, հարությունը այնտեղ է, որտեղ տերունավանդ սերն է հաղթանակում։ Հարության փրկարար շնորհով զորանում են հավատացյալ անձերը և արժանի դառնում հավիտենական կյանքի։
Հարությունը կենդանություն է բերում մեղքերով ծանրաբեռնված հոգիներին և
մարդու ընթացքը ամուր պահում հույսի, սիրո և արդարության մեջ։
Քրիստոսի փրկագործությամբ արշալույսված դարերի հոլովույթում հարության
հավատն ու շնորհը վերափոխել են անձերի ու ժողովուրդների, գոտեպնդել
պատուհասների ու փորձությունների մեջ, զորություն պարգևել հաղթահարելու
խաչելությունները, վեր հառնելու գողգոթաներից և հաղթանակած քայլելու
հարուցյալ կյանքի ճանապարհով։ Այս ճշմարտությամբ ներշնչված է Սուրբ Ներսես
Շնորհալի Հայրապետը օրհնաբանում Տիրոջ հրաշափառ Հարությունը՝ ասելով.
«Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ»։
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր մարդկության կյանքը ալեկոծված է
պառակտումներով, հակառակություններով, ազգամիջյան ատելության կորստաբեր
ընթացքներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի վտանգների մեջ է աշխարհը
ծավալվող քաղաքական զարգացումներով, որոնք հանգեցնում են միջպետական,
տնտեսական և սոցիալական լրջագույն խնդիրների, խաթարում են երկրների և
ժողովուրդների ներդաշնակ համակեցությունը։ Աղոթենք, որ փոխհասկացողության և
համերաշխության ոգին առավել զորանա մարդկանց մեջ, և խաղաղությունը տիրի
ողջ աշխարհում, հատկապես այս օրերին՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի
եղբայր ժողովուրդների կյանքում: Թող Աստծո առաջնորդությամբ մարդկության
կյանքում շուտափույթ հանգուցալուծում գտնեն բոլոր բարդ ու մտահոգիչ
իրավիճակները՝ զերծ պահելու աշխարհը նոր աղետներից։ Մեր Տերը այսօր էլ
մարդկությանը տալիս է խաղաղության, եղբայրսիրության պատգամները և կոչում
ապրելու աստվածապաշտությամբ ու մարդասիրությամբ։ Միայն հարուցյալ ընթացքով,
Քրիստոսի պատվիրանների համաձայն ապրելով կարող ենք նոր կյանք արարել,
որպեսզի, ըստ առաքյալի հորդորի, «ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն
առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռ. 6.4)։
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Հարության ավետիսն այսօր
առանձնակի մխիթարություն ու սփոփանք է բերում համայն մեր ժողովրդին, ի
մասնավորի պատերազմի արհավիրքներ ապրած մեր եղբայրներին ու քույրերին,
ովքեր այս պահին էլ վշտերի, նեղությունների մեջ են, անկայուն խաղաղության
ու անապահովության պայմաններում։ Հատկապես այս դժվարին ժամանակներում մեր
կյանքը հավատքի և հավատո գործոց կարիքն ունի, որպեսզի հարատևի հարության
ուրախության մեջ և բարեզարդվի նորանոր իրագործումներով ու հայրենաշեն
ձեռքբերումներով։ Ազգային մեր անդաստանում հարուցյալ կյանքը նաև նշանակում է
ողջախոհություն, անկախ քաղաքական հայացքներից ու տարակարծություններից՝ առ
հայրենին հավատարմություն և ազգին անսակարկ նվիրում։ Այս ոգով մեր կյանքից
պիտի մերժենք անտարբերությունը, անհանդուրժելի, աղետաբեր հարմարվողականությունը և հզորություն, միաբանություն ու առաջընթաց
ապահովենք աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շեն ու բարօր ապագա՝
սերունդներին։
Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի, մեր պետականության անվտանգության
խնդիրներով, արտաքին մարտահրավերներով, ներհասարակական ու ներքաղաքական
անհանգստություններով ու լարվածությամբ։ Մտահոգ ենք մեր հայրենյաց սրբազան
մասունքի՝ Արցախի բարդ իրավիճակով, որի նկատմամբ տակավին շարունակվում են
սադրանքներն ու ոտնձգությունները։ Սիրելի արցախցիներ, Մենք քաջ գիտենք ձեր
հերոսական ոգին, ձեզ հատուկ արիությունն ու փորձություններին դիմակայելու
հաստատակամությունը։ Վստահ ենք՝ դուք չեք ընկճվելու դժվարությունների
հանդիման և շենացնելու եք ձեր հարազատ բնօրրանը՝ առ Աստված ապավինությամբ
վառ պահելով հույսն ու հավատը, որ մարդասիրությունն ու արդարությունը պիտի
հաղթեն, որ պիտի ծագի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ճանաչման
լուսավոր առավոտը։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ազգովի զորակից լինենք ծանր
փորձությունների միջով անցնող Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, նեցուկ
դառնանք կարիքի մեջ գտնվող մեր ազգակիցներին և գոտեպնդված հարության
հույսով՝ նվիրական մեր երկիրը դարձնենք հրաշափառ հարության իրական
վկայարան։ Հայրապետիս հայցն է առ հարուցյալ Տերը, որ ազգս հայոց տեսնի իր
կրած տառապանքների վարձքը և կերտի սրբազան հայրենիքի վերածնունդը։
Մաղթանաց այս աղոթքը Մեր շուրթերին և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու
Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո
Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան
արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ.
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով
հարուցյալ Փրկչի երկնառաք օրհնությունն ու օգնականությունը և գահակալության
արևշատ ու արդյունավոր տարիներ։ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն
ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր
ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։
Զատկական այս լուսապայծառ առավոտ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված և
խնդրում, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, Իր Հարության շնորհները հեղի
մարդկության կյանքին, Իր Սուրբ Աջի ներքո պահպանի մեր հայրենիքը,
աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ պարգևելով խաղաղություն, բարօրություն ու
ապահովություն։ Թող հարության կենարար խորհրդով զորացյալ ազգս հայոց
իրականության առաջնորդի նախնյաց և մեր նվիրական իղձերն ու տեսիլքները՝ ի
փառս մեր երկրի և ի հավետ պայծառություն մեր ժողովրդի։ Տիրոջ սերը, խնամքը և
ողորմությունը թող հովանի լինեն ազգիս ու հայրենյաց, այսօր և միշտ և
հավիտյան. ամեն։


Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: