ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրում որոշիչ դերը Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղան. Անդրեյ Կորտունով
Կարծում եմ, որ այսօր դժվար է ԵԱՀԿ Մինսկի խումբը գործնականում ամբողջությամբ վերականգնել, քանի որ փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը, ասել է Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։
Նրա խոսքով, Մինսկի խումբն ու նրա համանախագահները չեն կարողացել հասնել
կայուն խաղաղության, հակամարտության կարգավորման, որն այդքան երկար
ժամանակ շարունակվում էր։ «Բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ մենք դեռ
չենք կարող վերջակետ դնել այս հարցում։ Մինսկի խմբի, եւ, մասնավորապես,
նրա համանախագահների ճակատագրում որոշիչ դեր պետք է խաղան հակամարտող
կողմերը, այսինքն՝ ի վերջո Հայաստանից եւ Ադրբեջանից է կախված, թե Մինսկի
խումբը որքանով կարող է վերականգնել իր գործունեությունը եւ որ
ուղղություններով Մինսկի խմբի գործունեությունը կարող է առվել արդյունավետ
լինել։ Եթե նայեք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտահայտած առաջին գաղափարներին, ապա
այդ գաղափարները Բաքվում ավելի կոշտ քննադատության ենթարկվեցին, քան
Երեւանում, քանի որ Ադրբեջանի ղեկավարության տեսանկյունից ԱՄՆ-ը եւ
Ֆրանսիան վերջին լարվածության ժամանակ ցուցադրաբար հայամետ դիրքորոշում
ցուցաբերեցին, եւ դա դուր չեկավ Ադրբեջանի ղեկավարությանը, որն իր հերթին
առաջարկեց հետագա աշխատանքի այլ ձեւաչափեր, այդ թվում՝ հայտնի «3+3»
ձեւաչափը»,- ասել է Կորտունովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ