Հատնի է, թե ով է եղել Կրեմլի ամենաբարձր վարձատրված աշխատակիցը 2021 թվականին
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցների շրջանում 2021 թվականին ամենաբարձր եկամուտ հայտարարագրած պաշտոնյան է։ Կրեմլի կայքում ուրբաթ օրը հրապարակված հայտարարագրի համաձայն՝ նա վաստակել է 106,8 մլն ռուբլի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեդինսկիի եկամուտը զգալիորեն աճել է վերջին մեկ տարվա ընթացքում. 2020
թվականի տվյալները ցույց են տալիս 17,6 միլիոն ռուբլի եկամուտ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն որպես
2021 թվականի եկամուտ հայտարարագրել է 11,7 միլիոն ռուբլի (2020 թվականին այն կազմել է 12,2 միլիոն ռուբլի): Նրա առաջին տեղակալներ Ալեքսեյ Գրոմովը և Սերգեյ Կիրիենկոն համապատասխանաբար հայտարարագրել են 12,3 և 27,3 մլն ռուբլի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարագրել է 14,5 միլիոն ռուբլի, որը 15 անգամ պակաս է նրա կնոջ՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի հայտարարագրած գումարից. 2021 թվականին նա վաստակել է 218,5 միլիոն ռուբլի:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT