«Լավ է պայքարելով մահանամ, քան սպասեմ՝ երբ է թուրքը գալիս ինձ մորթելու»․ «Սեւ հովազի» հրամանատարը նստացույց է սկսել
«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանն անժամկետ նստացույց է սկսել։
Նրա խոսքով, պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հայտարարություններն են։
«Ասում է՝ հնարավոր էր կանխել պատերազմը։ Նշանակում է՝ նպատակաուղղված զոհե՞լ է մարդկանց։ Ասում է՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքենք, երաշխիք չկա,
որ մեր սահմանին ոտնձգություն չի լինի։ Ես եղբորս շիրիմի մոտ երդվել եմ՝ մինչեւ վերջ պայքարելու եմ, ավելի լավ է պայքարելով մահանամ, քան սպասեմ, թե երբ է թուրքը գալիս ինձ մորթելու։ Առանձին մարդիկ անընդհատ կոչ են անում միասնության, ես եկել եմ, կոչ անող մարդկանց եմ սպաում»,- ասում է Գասպարյանը։
Սերոբ Գասպարյանի խոսքով՝ անհնար է խաղաղություն հաստատել այն ժողովրդի հետո, որը միայն քո մահն է ուզում։
«Ամենաշատը ես եմ կողմ խաղաղությանը, որովհետեւ ես եմ իմ ամենաթանկը կորցրել, բայց ծիծաղելի է, որ մենք խաղաղություն ենք գոչում, իսկ Ալիեւը ռազմատենչ հայտարարություն է անում։ Մենք չենք կարող բարեկամ լինել մի ժողովրդի, որը հայ մորթելուց հաճույք է ստանում»,- ընդգծել է նա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT