Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Մարդկանց պարզ պիտի ասել՝ Փաշինյանը և իր թիմակիցները պատրաստվում են Արցախի հանձնմանը․ նախկին ՔՊ-ական

«Առավոտ» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներն անտրամաբանական կամ տրամաբանությանը հակադիր է համարում:

«Մարդկանց պարզ պիտի ասել՝ այո, Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները պատրաստվում են Արցախի հանձնմանը, մեր հանրությանը պատրաստում են Արցախը հանձնելուն»,- «Առավոտի» հետ զրույցում ահազանգեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներին:

Նա, դիտարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նաև վերջին երեք-չորս ամիսների ելույթները, նկատեց՝ դրանք տարբերվում են նրանից, ինչ ներկայացրել է ընտրությունների ժամանակ:

Նախկին պատգամավորը պարզաբանեց. «Այն պնդումը, թե մենք ներկայացնում ենք խաղաղության դարաշրջան, և մեզ մանդատ են տվել, թող բացեն և իրենց ծրագիրը նայեն, թե ինչ են ասել Արցախի մասին: Անգամ շեշտում են դեօկուպացիայի հարցը: Եվ այժմ իրենք հեգնում են բոլոր նրանց, որոնք խոսում են Շուշիի ու Հադրութի մասին»:

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե Շուշիի համար է եղել պատերազմ, մանիպուլյացիա է: Նա հիշեցրեց, որ անգամ Շուշիի հետ կապված հարց է տվել նրան դեռ 7-րդ գումարման ԱԺ-ում և նա՝ ըստ ադրբեջանագետի՝ հերթական մանիպուլյացիան էր արել ու ասել՝ կապ չունի, որ Շուշիի հարց չի քննարկվել. այդ ե՞րբ են բանակային գործընթացի արտացոլումներն իրականություն դարձել:

Տաթևիկ Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներն անտրամաբանական կամ տրամաբանությանը հակադիր է համարում.

«Տրամաբանության մեջ, երբ բերում ես հիմնավորում կամ փաստարկ, դրանից բխեցնում ես եզրակացություն: Փաշինյանը բերում է փաստարկը, որ Ադրբեջանն էթնիկ հայի նկատմամբ ատելություն է քարոզում, դրանից բխեցնում է իրար հակադիր երևույթներ:

Մի կողմից ասում է, որ Բաքուն ու Սումգայիթը մեզ դասեր պիտի լինեին, մատաղացու գառ չպիտի դառնանք, պետք է խաղաղ ապրենք, ո՞վ է ասել՝ չի կարող լինել Արցախը Ադրբեջանի կազմում, մյուս կողմից ասում՝ մենք հո չե՞նք հանձնում Արցախը. ուղղակի խոսակցություն ենք բացում:

Սրանք հակատրամաբանական բնորոշման մեջ պարզ մանիպուլյացիաներ են, երբ փորձագետները, մարդիկ, որոնք մտահոգ են իրենց երկրի համար, չգիտեն՝ ինչ անեն»:

Ըստ ադրբեջանագետի՝ թեև դա անվանում են խաղաղություն, բայց հոգեբանական ահաբեկչություն են անում: Նա նմանություններ է տեսնում Նիկոլ Փաշինյանի ելույթների և Իլհամ Ալիևի՝ երկու օր առաջ կառավարության ծրագրերի ամփոփման ժամանակ արված ելույթների միջև.

«Նույնականացումը, նույն բառերի օգտագործումը. սա հոգեբանական ահաբեկչություն է հայ ժողովրդի նկատմամբ: Սա տարիներով փորձել է մեր նկատմամբ Ադրբեջանն անել, ծախսել հսկայական ռեսուրսներ, բայց իրենք երկու օրում արեցին մեր հանդեպ՝ որպես ժողովուրդ»:

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ երկուսուկես տարի ոչինչ չի արվել, հիմա բոլորին մեղադրում են.

«Փոխանակ մտածեն այն սպառնալիքների մասին, որտեղ ասվում է՝ դուք բանակ չեք ունենալու, իրենք ասում են՝ այո, խաղաղությունն այն է, որ մենք զինվորներ չունենանք, լինեն սահմանապահներ: Ասում են, թե պիտի հասկանանք՝ Արցախ պահելով վտանգում ենք Հայաստանը: Այսինքն՝ իրենք պատրաստ են զոհել Արցախը՝ անունը դնելով, որ փրկում են Հայաստա՞նը:

Հետո ասում են՝ մենք չենք կարող երաշխավորել, որ դրանից հետո խաղաղություն կլինի, Ադրբեջանն անկանխատեսելի պետություն է: Հակասությունների մի ամբողջ շարք, որը հանրային դաշտում ուղղակի հոգեբանական խորը ապատիա է առաջացնում»: Տաթեւիկ Հայրապետյանի համոզմամբ՝ անելանելիության իրավիճակ չկա:

Ըստ նրա՝ Ադրբեջանը 1994-ին շատ ավելի ծանր ու բարդ պայմաններում էր զինադադար ստորագրել, բայց դրանից հետո իրենց առաջ նպատակ են դրել, հասել դրան, իսկ մենք երկուսուկես տարի ոչինչ չենք արել.

«Հայտարարում են, թե պայքարեցին, որ Արցախը պահեն, դրանից հետո հայտարարել է, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ, Մինսկի խումբն ունի հայտարարություն, որտեղ նշվում է՝ կա հակամարտության համապատասխան լուծման կարիք: Այսինքն՝ եթե աշխատանք տարվում է, արդյունք լինում է:

Իսկ իրենք ոչինչ չեն արել երկուսուկես տարի, հիմա մեղավոր է միջազգային հանրությունը, որ իրեն իբր դրդում է ինչ-որ բաներ ստորագրել, մեղավոր են ռուս խաղաղապահները, մեղավոր է ՀԱՊԿ-ը, ընդդիմությունը, նախկինները, ժողովուրդը, բոլորը:

Եվ հետո Աստվածաշնչից ստացած զորությամբ իրենք պատրաստվում են հանձնել մեր երկիրն Ադրբեջանի ողորմածությանը: Մի քիչ գրոտեսկային է ստացվում ասածս, բայց սա է իրենց ամբողջ ելույթների իմաստը»:

Մեր դիտակմանը՝ սա արվում է հանուն իշխանություն պահելո՞ւ, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց. «Ո՞ւմ է պետք իշխանություն մի երկրի, որը գրեթե զուրկ է լինելու պետականությունից:

Ո՞ւմ է պետք իշխանություն, եթե չկա Արցախ, Սյունիք: Ի՞նչ են այդ իշխանություններն անելու»: Մեր դիտարմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հանրությունն, իմանալով իրենց օրակարգը, իրենց է ընտրել, Տաթևիկ Հայրապետյանը վստահեցրեց՝ հանրությունը չի իմացել.

«Երբ Նիկոլ Փաշինյանը մուրճը վերցրել էր, ընկել մարզերը, ինքն ասում էր, որ ճանաչելու է Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ: Դրա համար էի ես ասում՝ եթե խոսում ենք խաղաղության մասին, ասեք՝ ո՞րն է խաղաղության մասին ձեր տեսլականը:

Միջազգային շրջանակներում ունեցածս հանդիպումները փաստում են՝ չեն հասկանում՝ Հայաստանն ի՞նչ է ուզում, ո՞րն է տեսլականը: Կեղծում են այդ տեսլականը, հետո ասում են՝ դուք մեզ այդ հնարավորությունը տվել եք»:

Ըստ ադրբեջանագետի՝ եթե անգամ իր բնորոշմամբ՝ այդ հրեշավոր, չարաբաստիկ, դավաճանական կապիտուլյացիաի թուղթը ստորագրվի, և որևէ կերպ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, իրենք դա չեն կարողանալու իրագործել իրական կյանքում: Տաթևիկ Հայրապետյանը վստահ է՝ հստակ է արցախցիների կամքն այդ առումով:

Նշենք, որ նաև մեկ օր առաջ Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում հայտարարություն ընդունեց, որով պահանջում են, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից: Ադրբեջանագետն ասաց.

«Ամբողջ երկրով, ժողովրդով ու հայրենիքով երեսուն տարի կյանք ենք դրել Արցախի պետականության համար: Այսինքն՝ չունենալ Արցախ, բերելու է պետականության կորստի»:

Տաթեւիկ Հայրապետյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քաղաքական ու ապաքաղաքական կոնսոլիդացիա է պետք, պիտի գտնել համախմբման կենտրոնը.

«Պետական ապարատում աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնք ուղղակի շոկի մեջ են այս օրակարգից, նույն իրենց թիմում: Սարսափած են, չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Պետք է թափ տան իրենց՝ հարմարվելով հո չի՞: Ո՞նց եք դուք ապրելու, ինչպե՞ս է մեր կյանքը շարունակվելու կամ շարունակվելո՞ւ է, թե՝ ոչ»:

Տաթևիկ Հայրապետյանը վստահ է, որ ստորագրման համար ինչ-որ թուղթ կա, հենց դրա համար էլ այս օրերին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եվրոպական երկրների տարբեր քաղաքներում հանդիպումներ է ունենում Հիքմեթ Հաջիև հետ, իսկ ԱԳՆ-ն՝ այսպես կոչված «ֆուտլյարի» դեր է տանում.

«Ամեն տեղ արել են քաղաքական նշանակումներ, որպեսզի սպանեն ներքին բոլոր դիմադրությունները: Չեմ կարծում, որ բոլորը պատրաստ են հանձնվել և երկիրը թղթով նվիրել Ադրբեջանին»:

Տաթևիկ իհարկե, տեսնում է ԵՄ ակտիվ ներգրավվածությունը և կոնկրետ ներկայացուցիչների, բայց նաև նշում, որ ամերիկյան կողմից ազդակներ են գալիս, որտեղ հանրաքվեի հարցը դրված է.

«Միանշանակ ասել, որ Նիկոլ Փաշինյանին Արևմուտքն ասում է՝ գնա և կապիտուլյացիա ստորագրի, այդպես չէ: Արևմուտքից հայտարարություններ են անում, որոնք այդ եզրակացության հիմքը չեն տալիս: Նիկոլ Փաշինյանն է փորձում դա այդպես ներկայացնել: Նույն կերպ շարունակ բարդում է իրավիճակը ռուսական կողմի վրա: Այսինքն՝ օգտագործում է տարբեր դերակատարների և ստեղծում այդ մանիպուլյացիան»:

Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները, Տաթևիկ Հայրապետյանը սա երկրորդական համարեց ու նշեց.

«Եթե ինքը չունի լուծում, լուծումը պարզ է. հրաժարական տալ և հեռանալ: Մարդիկ շատ ավելի բարդ քայլերի են գնացել, երբ չեն ունեցել լուծումներ: Մարդը, եթե ինքն իր ներսում պարտվել, հանձնվել է, պարտադիր չէ՝ իր հետևից տանի պետություն և դրա անունը դնի խաղաղության դարաշրջան»:

Տաթևիկ Հայրապետյանը հայտարարեց՝ պատրաստ ենք ազգովի Նիկոլ Փաշինյանին տրամադրել անվտանգության երաշխիքներ, եթե դա է խնդիրը, միայն թե թող մեզ չկործանի: Մեր հիշեցմանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով Վիեննայում նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, նշել է, որ նման հանդիպումներ կարող են ե՛ւ Թուրքիայում, և ՀՀ-ում տեղի ունենալ, Տաթևիկ Հայրապետյանն այսպես մեկնաբանեց.

«Իրենց համար երանելի է, որ ՀՀ-ում նման իշխանություններ կան, որոնք ընդհանրապես պետական շահի գիտակցում չունեն և որևէ քաղաքականություն չեն կարողանում վարել: Միայն հակառակորդների հետ է շատ սինքրոնիզացված աշխատանք գնում»»: