Հայաստանն սկսել է ռուբլով իրականացնել ռուսական գազի վճարումները. Վահան Քերոբյան
Հայաստանն սկսել է ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Պետք է շարժվել ազգային արժույթների ուղղությամբ։ Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»,- ավելացրել է նա։
«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները հենց ռուբլով են կատարվել, բայց ըստ համապատասխան փոխարժեքի»,- ասել է Քերոբյանը։ Նրա խոսքով՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, բայց վճարումն իրականացվում է ռուբլով։
«Իսկապես, Հայաստան գազի մատակարարման «Գազպրոմի» պայմանագիրը արդեն մի քանի տարի է՝ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, եւ այդ հնարավորությունն օգտագործվում է»,- ՌԲԿ-ին ասել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
«Գազպրոմը» Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի միակ մատակարարն է։ Հայաստանի գազատրանսպորտային ցանցի օպերատորը՝ «Գազպրոմ Արմենիան», «Գազպրոմի» 100 տոկոսանոց «դուստր» ձեռնարկությունն է։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է հազար խորանարդ մետրը 165 դոլար։ 2021թ. Հայաստանը Ռուսաստանից գնել է 414 մլն դոլարի գազ եւ մոտավորապես 270 մլն դոլարի նավթամթերքներ։
Քերոբյանը ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է, որ «կա ըմբռնում», որ «պետք է շարժվել ազգային արժույթների ուղղությամբ՝ ԵՏՄ-ի անդամների միջեւ հաշվարկներում, «եւ ռուսական կողմից կա առաջընթաց այդ ուղղությամբ»։ «Չպետք է բացառել հայկական դրամը կամ ղազախական թենգեն որպես վճարման հնարավոր միջոց։ Մենք կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է ստեղծեն համապատասխան միջավայր, որպեսզի վճարումներն ազգային արժույթներով կատարվեն՝ փոխարժեքի տեսանելիությամբ կամ կանխատեսելիությամբ»,- ավելացրել է նա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին