Արայիկ Հարությունյանը պետք է հայտարարի, որ որեւէ կապ չունի Փաշինյանի հետ․ Բագրատյան
Հասկանալի է, որ Արցախը ցանկանում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Ըստ ամենայնի, դրան դեմ է Փաշինյանը, բայց Արայիկ Հարությունյանը պետք է հայտարարի, որ որեւէ կապ չունի Փաշինյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Այս իրավիճակում Արցախը պետք է փորձեր գնալ նման քայլի, սակայն հարց է առաջանում՝ Ռուսաստանի ինչի՞ն է սա պետք։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի մի քանի ամսից»,-ասաց նա։ Բագրատյանը դրական համարեց այն, որ Արցախն ու Ռուսաստանն ուղղահայաց հարաբերություններ ունեն։ Արցախի եւ Հայաստանի շուրջ այս ամբողջ գործընթացը դադարեցնելու համար, ըստ նախկին վարչապետի, Փաշինյանին պետք է հեռացնել, բայց Փաշինյանը կարծում է, որ եթե իրեն հեռացնեն իշխանությունից, ապա իրեն շատ վատ բաներ են սպասվում։ «Հետեւաբար, նա կարծում է, որ եթե Արցախը, Սյունիքը եւ այլ տարածքներ հանձնելու գնով հնարավոր է մնալ իշխանության, ապա պետք է դա անի։ Այս տեսանկյունից նա վտանգավոր է։ Պատերազմում պարտվածը իշխանության չի մնում։ Նա շատ վտանգավոր է, նա Ալիեւի դաշնակիցն է։
Ընդդիմությունը կարող է ոտքի կանգնել եւ ոչ ասել Ալիեւին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հարցում։ Ոչ, սա պատերազմ է: Ընդդիմությունը պետք է գործի սկզբունքով՝ մենք գնում ենք դեպի խաղաղություն, բայց գնում ենք դրան՝ պատրաստվելով պատերազմի։ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Այսօր իրական բանաձեւն այսպիսի տեսք ունի՝ «պատերազմին այլընտրանք չկա»։ Փաշինյանը չի համարձակվում ժողովրդին սա ասել, որովհետեւ 5-6 հազար զոհ տված ժողովուրդը կհարցնի՝ ինչո՞ւ այդքան զոհ տվեցինք։
Նրա խոսքով՝ Փաշինյանն անընդհատ պիկնիկի է կանչում զոհվածների հարազատներին, ազատում նրանց եղբայրներին զինծառայությունից՝ նրանց իր համախոհը դարձնելու համար։ Նա վախից կաշառում է նրանց։
Բագրատյանը ամոթանք տվեց այն հարազատներին, որոնք նման գործարքի են գնում Փաշինյանի հետ։
«Փաշինյանն ընդունում է, որ սխալվել է։ Ուրեմն թող հրաժարական տա։ Նա ասում է, որ չէր կարող չանել այն, ինչ արել է՝ հղում անելով բանակի թուլությանը։ Սա ասում է նաեւ գեներալ Գագիկ Մելքոնյանը, որը նախկին իշխանությունների օրոք զբաղեցնում էր բանակում կարեւորագույն պաշտոնը։ Սամվել Բաբայանը նույնպես ասում է, որ բանակը թույլ էր։ Նա մինչ 2000-ականների սկիզբը բանակում էր, հետո կալանավորվեց, իսկ հետո սկսեց բիզնեսով զբաղվել։ Պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր հարավային հակահարձակումը (դա նրա մտահղացումն էր), որը տապալվեց։
Այս ամբողջ լարվածությունը ոչ միայն Փաշինյանին, այլեւ մի շարք գեներալների պատասխանատվությունից ազատելու նպատակ ունի։
Իսկ ո՞ր հարցում էր Փաշինյանը ճիշտ։ Տնտեսական բարեփոխումնե՞ր է իրականացրել։ Նշեք գոնե մեկը։ Միակ բանը, որը նրան հաջողվում է, անցյալի հանցանքների մասին վիրավորելով խոսելն է, որոնց համար, ի դեպ, ոչ ոք պատասխան չի տալիս։ Մարդկանց կալանավորում է, ապա ասում՝ տվեք փողը, եւ ես ձեզ ազատ կարձակեմ։
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը Փաշինյանը հղումներին, ապա միջազգային հանրությունը տեսնում է, որ չես կարողանում պատասխանել։ Ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունը կանգնել պարտվածի կողքը։ Բանակում 4 տարվա ընթացքում ոչինչ չի արվել։ Չեմ զարմանա, եթե Փաշինյանը որոշի կրճատել բանակի թվաքանակը։ Այն, որ նա չի կանչում զոհվածների եղբայրներին, արդեն խոսում է թվաքանակի կրճատման մասին»,-նշեց նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում