Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Պադավատապետության մետաստազները՝ Քրեակատարողական ծառայությունում գաղտնիության քողի տակ

Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) հաշվեկշռում գտնվող ծառայողական մեքենաների և ՔԿԾ կենտրոնական մարմնում տեղակայված տեսահսկման կենտրոնում ծառայության իրականացման կարգի մասին 168.am-ը գրավոր հարցեր էր ուղղել այդ կառույցին:

Պատասխանը ստացանք ուղիղ երկու շաբաթ անց… Փոստով…

Հաջորդ անգամ ՔԿԾ պետը ճիշտ կանի՝ հանձնարարի, որ մեր հարցման պատասխանը կապեն աղավնու ոտքին ու այդպես ուղարկեն: Մենք հարցումը կուղարկենք էլեկտրոնային փոստով, ինչպես ընդունված է ժամանակակից աշխարհում, իսկ իրենք միլիոն դոլարանոց գերժամանակակից տեսահսկման սարքեր կտեղադրեն, բայց մեր հարցման պատասխանը կուղարկեն միջնադարյան եղանակներով:

Ինչևէ, ՔԿԾ-ից ցանկացել էինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Ի՞նչ մակնիշի ծառայողական մեքենաներ են սպասարկում ՔԿԾ պետին և նրա տեղակալներին, ի՞նչ պետհամարանիշներ ունեն դրանք:

2021 թ. նոյեմբեր, դեկտեմբեր, 2022 թ. հունվար և փետրվար ամիսներին յուրաքանչյուր մեքենային քանի՞ լիտր վառելիք է հատկացվել։

2. ՔԿԾ հաշվեկշռում հաշվառված «Toyota prado» մակնիշի սև գույնի ամենագնացին ի՞նչ պետհամարանիշ է ամրակցված, և քանի՞ լիտր վառելիք է տրամադրվել այդ մեքենային 2021 թ. նոյեմբեր, դեկտեմբեր, ինչպես նաև 2022 թ. հունվար, փետրվար ամիսներին։

3. Վերոնշյալ ավտոտրանսպորտային մեքենաները ամսական քանի՞ կիլոմետր վազք են կատարել 2021 թ. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև 2022 թ. հունվար, փետրվար ամիսներին։

4. ՔԿԾ կենտրոնական մարմնում տեղակայված տեսահսկման կենտրոնում քանի՞ անձ է իրականացնում շուրջօրյա ծառայությունը, քանի՞ նոր հաստիք է ավելացվել տեսահսկման կենտրոնում, և ո՞ր ստորաբաժանումում են ավելացվել այդ հաստիքները: Հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ հաստիք է թափուր։ Նրանցից քանի՞սն են նոր ընդունվել Քրեակատարողական ծառայություն, քանի՞սն են փակված «Հրազդան» և «Կոշ» ՔԿՀ-ներից։

Երկու էջանոց պատասխանի առաջին էջը օրենսդրական հիմնավորումներ էին այն մասին, թե ինչու են մերժում մեզ տրամադրել 1-ին երեք հարցերի պատասխանները. ծառայողական գաղտնիք է:

Բայց սրա մասին՝ քիչ անց:

Տեսահսկման համակարգի ժամանակից շուտ PR-ի մասին

Մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարի և ՔԿԾ պետի ջրերը մի առվով չեն գնում։ Նրանց շփումը հնարավորինս հասցված է մինիմումի, այն էլ զուտ պաշտոնական, արարողակարգային հանդիպումներ են, արագ, նախարարի պարագայում՝ եկա, տեսա, գնացի, ոչինչ ավելին: Իհարկե, այդ մասին հաղորդագրություն է տարածվում, կամ հրավիրվում են ընտրովի լրատվամիջոցներ, ովքեր «Այսքան ուրախ կյանքը մեր հայր Ստալինն է մեզ տվել» ոճի ռեպորտաժներով կգոհացնեն նրանց:

 Այդպես էր նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) տեսահսկման նոր համակարգի շնորհանդեսի ժամանակ։ Իսկ Ծառայության կենտրոնական մարմնում տեղակայված կենտրոնի աշխատակիցները դեռ վերապատրաստվում են, ըստ ՔԿԾ ստացված պատասխանի: Հիմա հարց. ո՞ւմ էր պետք այս շտապողականությունը և մեկ անգամ ևս ժամանակից շուտ փիառվելը։

Տեսահսկման կենտրոնի աշխատակիցների մասին մեր հարցերի վերաբերյալ ՔԿԾ պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը մեզ պատասխանել էր, որ քրեակատարողական հիմնարկների օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է ՔԿԾ անվտանգության ապահովման բաժնի կազմում, և շուրջօրյա ծառայություն են իրականացնելու 9 ծառայողներ` երեք հերթափոխով։ 9-ից երեքը ՔԿ ծառայողներ են, և ծառայությունն իրականացնելու համար ավելացել է 6 հաստիք։

Հավելել էին նաև, որ ավելացված 6 կրտսեր խմբի հաստիքներից երկուսը համալրվել են ՔԿԾ այլ ստորաբաժանումների ծառայողներով, իսկ 4 հաստիքը համալրելու նպատակով հայտարարվել են մրցույթներ։ Մեկամսյա ուսումնական դասընթացներին մասնակցելուց հետո 4 մասնակիցները դրական արդյունքներ ապահովելուց հետո կնշանակվեն համապատասխան պաշտոններում։

Ինչ խոսք, հետաքրքիր է շարադրված հարցի պատասխանը, սակայն գիտենք, որ ՔԿԾ անվտանգության ապահովման բաժնի (ԱԱԲ) 3 աշխատակից ծառայություն են իրականացնելու օպերատիվ կառավարման կենտրոնում, այսինքն՝ լինելու է 24-ժամյա աշխատանք, ուրեմն պարզ հաշվարկ է, որ ամեն անգամ ԱԱԲ մեկ աշխատակից երկու օր չի ներկայանալու աշխատանքի։

168.am-ի տեղեկություններով՝ այդ կենտրոնում շարունակելու են ծառայել Ծառայության նախկին պետի առաջին տեղակալի՝ Արտակ Հարությունյանի վարորդը, նախկին օպերատիվ բաժնի պետի՝ Լաերտ Գրիգորյանի վարորդը, որն էլ կարծես թե ցանկություն է հայտնել այլ բաժին կամ հիմնարկ տեղափոխվել: Քննարկվում է ՔԿԾ օպերատիվ բաժնի ներկայիս պետի վարորդի թեկնածությունը, իսկ այն էլ չորսն էլ, որ դեռևս դասընթացների են, առաջին անգամ են համակարգում: Կա նաև իգական սեռի ներկայացուցիչ, ով այստեղ է տեղափոխվել մասնավոր բիզնես կառույցից։

Իսկ թե ովքե՞ր են այդ չորս անձինք, առավել ևս ո՞ր մարզից, ո՞ւմ ցուցումով կամ, ավելի ճիշտ, խնդրանքով են այստեղ, ՔԿԾ պետն ավելի շուտ կիմանա, հատկապես՝ միջնորդներին։

Ամեն դեպքում, չնայած տեխնիկապես բարձր հագեցվածությանը, հետաքրքիր է, կկարողանա՞ն մեկ հերթափոխի ծառայողներով իրականացնել շուրջ 400 տեսախցիկի վերահսկողությունը։

Ուղղակի ում մտքում որ ծագել է այս միլիոն դոլարանոց գաղափարը, լավ կլիներ՝ մանրամասն ուսումնասիրեր այն կյանքի կոչելուց առաջ, ինչպես նաև քննարկման առարկա դարձներ դրա օգտակարության գործակիցը։

Մեր հարցմանը պատասխանել էին նաև, որ ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների փակվելու արդյունքում կրտսեր խմբի պաշտոններից ազատվել են 160 ծառայող, որոնցից 128 անձ շարունակում են իրենց ծառայությունը ՔԿԾ այլ պաշտոններում, 26 անձ չեն ցանկացել շարունակել իրենց ծառայությունը այլ պաշտոններում, իսկ 6 անձանցից ոչ մեկը չի դիմել կենտրոնում ծառայության անցնելու համար:

Միգուցե հավանաբար հասկացե՞լ են, որ շանսեր չունեն… Ինչպե՞ս կարող են մրցել առաջին անգամ ՔԿ ծառայությունում աշխատանքի անցած անձանց հետ, կամ էլ, ինչը շատ հավանական է, չեն կարողացել կոնտակտ գտնել ՔԿԾ պետին մոտ կանգնած, կամ հարազատ այն մարդկանց հետ (որոնց մենք անդրադարձել ենք մեր հրապարակումներում), ովքեր անմիջականորեն զբաղվում են կադրային հարցերով։ Օրինակ՝ ՔԿԾ պետը ինչպե՞ս է պատկերացնում, ասենք, քրեական ենթամշակույթին հարող անձանց տեսահսկումը, առավել ևս՝ գիշերային ժամերին, երբ ամենևին էլ գաղտնիք չէ, որ նրանք նույնիսկ ցերեկը, աշխատանքային ժամերին ազատ տեղաշարժվում են, իսկ ամենագլխավորը, իսկ ո՞ւր մնաց ձեր տեղակալի և քրեական ենթամշակույթին հարող անձի պայմանավորվածությունը…

Իրականում բոլոր հիմնարկներում այս առումով հետաքրքիր իրավիճակ է, և եթե փորձենք հրապարակել հիմնարկներից մեզ հասնող տեղեկությունները, ապա շաբաթը մեկ անգամ պետք է անդրադառնանք ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կողմից մշտապես մատնանշվող «պայքարին» քրեական ենթամշակույթի դեմ։

Ի դեպ, ՔԿԾ պետը ևս այդ «պայքարի» առաջամարտիկներից է։ Մեր տեղեկություններվ՝ նրան բազմիցս դիմում են ազատության մեջ գտնվող անձինք ՔԿ հիմնարկներում քրեական ենթամշակույթին հարող անձանց հետ կապված հարցերով, և ըստ տեղեկությունների` դիմողները կարծես թե այդքան էլ դժգոհ չեն, և ըստ անհրաժեշտության՝ նույնիսկ ՔԿԾ պետը, որը քրեակատարողական հիմնարկներ չի այցելում, կարող է անձամբ գնալ ՔԿՀ` նշված անձի հետ հանդիպման։

Արգելված պատասխանների մասին

ՔԿԾ պետին հարցրել էինք, թե ինչ պետհամարանիշներ են ամրակցված իր և իր տեղակալներին սպասարկող մեքենաներին, ինքա՞ն վառելիք են ստանում և ամսական քանի՞ կմ վազք են կատարում մեքենաները։ Այս հարցերի պատասխանները համարել էին գերատեսչական կամ ծառայողական գաղտնիք:

Թե հարկատուների հաշվին պետական բենզինով և պետական մեքենայով, ՔԿԾ պետի դեպքում` մեքենաներով երթևեկելու ծառայողական գաղտնիքը ո՞րն է, անհասկանալի է, հատկապես, որ այդ մեքենաները չեն հայտնվում Հայաստանի սահմանամերձ դիրքերում, հայրենիքի պաշտպանության գործի հետ առնչություն ՔԿԾ ղեկավարությունը չունի, ազգային անվտանգության հարցերում ներգրավվածություն՝ նույնպես: Հարկատուների հաշվին երթևեկում են տուն, տանից՝ աշխատանքի, կամ էլ թեկուզ ինչ-որ աշխատանքային պայմանավորվածությունից ելնելով՝ ինչ-որ վայր, այն էլ՝ քաղաքում:

Մեր հարցերը Ծառայության ղեկավարության անձնական մեքենաների մասին չէին, և ընդհանրապես, դժվար չէ ցանկացած օր, աշխատանքային ժամի անցնել Արշակունյաց 63 հասցեում գտնվող ՔԿԾ կենտրոնական մարմնի շենքի մոտով և տեսնել մեքենաների պետհամարանիշները, առավել ևս, որ մեքենաները աշխատանքային ողջ օրվա ընթացքում կայանված են այնտեղ։

Այն մասին, ինչը թաքցնում են ծառայողական գաղտնիքի շղարշի տակ

ՔԿԾ պետի տեղակալները ամսական ստանում են մոտ 300 լիտր բենզին, և նույնիսկ իրենց մեքենաների շարժիչների հզորությունից ելնելով՝ նրանք ամսական պետք է 2000 կիլոմետրից ավելի վազք կատարեն։ Շաբաթը վեց օր, ներառյալ՝ շաբաթ օրերը, երբ ՔԿԾ պետը և տեղակալները լինում են աշխատավայրում, ամիսը 24 օր, ստացվում է օրական 83 կմ։ Սա ֆիքսենք:

Ենթադրենք ՔԿԾ պետի դեպքում փոքր-ինչ բացատրելի է. Արարատի մարզից է գալիս աշխատանքի, իսկ տեղակալնե՞րը…։

Իսկ կար ժամանակ, երբ ծառայողական գաղտնիքի հետևում թաքնված քաղաքական թիմի պաշտոնյաների քաղաքական հայրը՝ Նիկոլ Փաշինյանը, երկար ճառեր էր ասում պադավատապետության, իրենց իշխանության գալու դեպքում ծառայողական մեքենաների կտրուկ կրճատման ու պետական բյուջեի խնայողության մասին:

Մեր նախորդ հրապարակումից հետո, կապված մեքենաների օպերատիվ համարանիշների հետ, կարծես թե աննշան շարժ կատարվեց. ՔԿԾ պետի մեքենաներին ամրացվեցին իրենց պետհամարանիշները, տեղակալներից ամենահամեստը գտնվեց և համարանիշները փոխեց օպերատիվ գծով տեղակալը, իսկ մյուս տեղակալները այդպես էլ չհամակերպվեցին առանց օպերատիվ պետհամարանիշների երթևեկության հետ և շարունակում են նույն «դուխով» երթևեկել օպերատիվ պետհամարանիշներով։