Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսը Թեհրանի հրթիռները կարող են հասնել նաև Եվրոպա Գրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստում Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետ Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ) Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր

Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՄի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Վարչապետի հայտարարությունները խիստ վտանգավոր են. դրանցով ուղղակի ավերվում է ՀՀ անվտանգության համակարգը. Թաթոյան

ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի ավերվում է նման հայտարարություններով, որոնք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր:

Այս կերպ են պատերազմի ավարտից սկսած միջազգային հանրությունից թաքցվել ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները: Այդ փաստերը թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից:

Լուրջ ճնշումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել այդ փաստերը բարձրաձայնողները: Տեղի է ունենում պարզապես ինֆորմացիոն բլոկադա:

Սեփական սխալները կոծկելու և դժգոհություններ առաջ չբերելու համար ՀՀ բարձրաստիճան տարբեր ղեկավար պաշտոնյաների կողմից արդարացվել ու օրինականացվել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները, սեփական քաղաքական շահերի համար արվել են Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ՝ անտեսելով Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգությունը, կյանքի և մյուս իրավունքները:

Այս պաշտոնյաները նաև հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախի հետ և չի էլ ունեցել, անտեսվել է, որ ադրբեջանական պետական դոկտրինայում Հայաստանի զգալի մասը համարվում է «ադրբեջանական պատմական տարածք» և որ մեր նկատմամբ տարվում է ֆաշիզմի հասնող ատելության ու թշնամանքի քաղաքականություն և այլն:

Այս ամենը միջազգային ասպարեզում ազատել է Ադրբեջանի ձեռքերը և հնարավորություն տվել աշխարհը կեղծիքներով լցնելու հաշվին զբաղեցնելու իր շահերի համար նպաստավոր դիրքեր, իսկ մեզ դրել աշխարհաքաղաքական շահերի հորձանուտի մեջ:

Դատապարտելի կերպով առաջ քաշվեց և սկսվեց աշխարհին գովազդվել, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգը այն դեպքում, երբ Ադրբեջանը մեզ հետ խաղաղության մասին շարունակում է խոսել միայն ավերելու ու ոչնչացնելու սպառնալիքներով և շարունակում իր հանցավոր արարքները: Զուգահեռ՝ Հայաստանում սկսվեցին մարդկանց զգոնությունը թմրեցնող հայտարարություններ՝ առանց մեկ գրամ անգամ տեսնելու այդ օրակարգի արդյունքները:

Արդյունքում՝ «խաղաղությունը» մնաց միայն մեզ վրա և ստացվեց այնպես, որ դա պետք է իրականացվի մեր իրավունքների ու արժանապատվության, Հայրենիքի հաշվին՝ ինչ է, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք իրենց քաղաքական շահերն ու պաշտոնների պահպանումը երկրի անվտանգությունից ավելի են գերադասում:

Ուստի, ՀՀ կառավարության ղեկավարի ու, առհասարակ, որևէ այլ պաշտոնյայի կամ պետական մարմնի նման որևէ հայտարարություն չունի լեգիտիմություն և չի կարող դրվել մեր ժողովրդի շահերի պաշտպանության հիմքում: