Եղանակը Հայաստանում. Ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Հայաստանի առանձին հատվածներում ապրիլի 12-ի երկրորդ կեսին սպասվում են տեղումներ։ Օդերեւութաբանները հարավարեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ տեղ-տեղ մինչեւ 30-35 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, սակայն հինգշաբթի կսկսի բարձրանալ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ցերեկը տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ, քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +21 +23։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +9 +13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +10 +13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +14 +17,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +10 +15,
Լոռիում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +14 +17,
Տավուշում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +9 +11,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +21,
Արարատում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +22 +25,
Արմավիրում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +21 +23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +11 +14,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +27 +31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +22 +26,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +27 +32։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան